Ինչո՞ւ հեռացավ Վիտալի Բալասանյանը, և նրա հրաժարականի հետ ի՞նչ առնչություն ունի Ռուբեն Վարդանյանը
ANALYSISՔիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Past.am-ի տեղեկություններով, հրաժարականը նախ և առաջ առնչվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «շփումներին», ինչի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, այդ «շփումները» նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ են եղել: Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է, որ Արցախի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի հետ շփումները պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար միասին աշխատելու առումով, այսպես կոչված, «կարմիր գիծ» են: Ըստ այդմ, այս հարցում պետնախարարի հետ առաջացած խոր հակասությունների պատճառով էլ Բալասանյանը հրաժարական է ներկայացրել:
Արմեն Դավթյան
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



