Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Լաչինի միջանցքի փակումն ու Արցախում ստեղծված իրավիճակը. CNN-ի անդրադարձը

POLITICS

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին է անդրադարձել CNN-ը՝ հրապարակելով հոդված, որտեղ շվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների,Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը:

Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր հերթին նախազգուշացրել է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի և ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ օրինական խնամակալներից՝ գտնվելով արգելափակված ճանապարհի մյուս կողմում: Չնայած սրան, հեղինակի խոսքով, Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերը չեն հուսահատվում և մշտապես օգնում են միմյանց:

՛՛ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղի ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որևէ նշանակալի քայլ անել: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը՛՛,-ասված է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր:

՛՛Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանն, օգտագործելով նավթից և գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ՛՛,-նշված է CNN-ում հրապարակված հոդվածում:

«Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել՝ առևտուր իրականացնելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետևանքով իրավիճակը կարող է լուրջ և մահացու ելքի հանգել:


Ըստ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինի, ով ուսումնասիրում է տարածաշրջանը, եթե համաշխարհային տերությունները անուշադրության մատնեն իրավիճակը, ապա կարող է էթնիկ զտման վտանգ առաջանալ: Ռուբինը գտնում է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում անզոր չէ, և Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու ուղիղ լծակների ունի՝ օգտագործելով դիվանագիտական և տնտեսական գործիքներ:

Հոդվածի հեղինակը հավելում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ ունեն գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին»։

Հոդվածագրը նաև նշում է, որ ՛՛այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաև ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում՛՛՛:

՛՛ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արևմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ողջ կշռով՝ շտկելու սխալը՛՛,-ասված է հոդվածում:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive