Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Նշվում է, որ փրկարարները Սարալանջ գյուղի «Խաչի տարածք» կոչվող հատվածից 6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



