«Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան». Արտակ Զաքարյանը մեջբերել է Պարույր Սևակի խոսքերը
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարույր Սևակը, 1963 թ. դեկտեմբերի 31-ին, հայկական ռադիոյով հետևյալ բարեմաղթանքն է հղել հայությանը։
Պարույր Սևակը, 1963 թ. դեկտեմբերի 31-ին, հայկական ռադիոյով հետևյալ բարեմաղթանքն է հղել հայությանը։
- Սիրելի ազգակիցներ, երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք: Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան: Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի: Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս:
Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…


1
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
2
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
3
Welcome to the ID booth: Big Christmas Market
4
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



