Հանրապետականի լավն ու վատը. Մղարթում երկու ՀՀԿ-ական կպայքարի միմյանց դեմ
POLITICSՀունվարի 24-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու, երկուսն էլ հանրապետական:
Թեկնածուներից մեկը Մղարթի հիմնական դպրոցի ուսուցիչ Մարինե Մամաջանյանն է, երկրորդը` գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը:
Չնայած կուսակցական լինելու հանգամանքին, երկու թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Նրանցից որեւէ մեկը ՀՀԿ-ի թեկնածուն չէ: Այսօր ավարտվում է թեկնածուների գրանցման վերջնաժամկետը:
Մղարթի բնակչությունը մոտ 500 է: Գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան լանջին՝ Ալավերդի քաղաքից 23 կմ հարավ-արեւմուտք: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի եւ ծխախոտի մշակությամբ: Գյուղում եւ շրջակայքում պահպանվել են խաչքարեր (13-14 դարեր):
Գագիկ Աղբալյան



