Այդ ցուլն իր ողջ կյանքն ապրել է շղթայակապ ու հիմա առաջին անգամ վայելում է իր ազատությունը.հուզիչ տեսանյութ
VIDEOԱշխարհում բազմաթիվ կենդանիներ տառապում են իրենց տերերի վատ վերաբերմունքից: Նրանց պահում են շղթայակապ, ծեծում են ու վատ են կերակրում: Ու եթե տնային կենդանիների տառապանքներին մարդիկ հաճախ են ուշադրություն դարձնում, ապա գյուղատնտեսական ոլորտներում ներգրավված կենդանիների բախտն այդքան էլ չի բերում:
Նրանք իրենց ողջ կյանքում օգուտ են տալիս մարդկանց, սակայն հաճախ տառապում են վատ պայմաններից ու վերաբերմունքից:
Ներկայում ստեղծվել է միություն, որի անդամներն օգնում են դժբախտ կենդանիներին՝ ազատվելու խղճուկ վիճակից: Դրանցից մեկն ավստրիական Gut Aiderbichl-ն:
Gut Aiderbichl ֆերման դարձել է չորքոտանի կենդանիների ապաստանը, որոնց բախտը չի բերել իրենց տանտերերի հետ:
Կազմակերպության կամավորները հավաքում են վատ պայմաններում ապրող կենդանիներին՝ նրանց լավագույն կյանք պարգևելու համար:
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է ողջ կյանքում շղթայակապ կենդանին հայտնվում բաղձալի ազատության մեջ:



