Ինչ և ու՞մ է ակնարկում Բայրամովը
ANALYSISԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք շփումներ չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Տարեվերջյան ամփոփիչ իր ասուլիսում Բայրամովը կրկնել է նույն խոսքերը, որը ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։Միաժամանակ ուշագրավ մի քանի հայտարարություններ է արել, որոնք լուրջ կասկածների տեղիք են տալիս, մասնավորապես Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը Արցախը Ադրբեջանին ինտեգրելու նպատակով շփումներ ունենում է Արցախի բնակիչների հետ, սակայն հրաժարվել է նրանց անունները հրապարակել։
Ըստ Բայրամովի, եթե այդ մարդկանց անունները բարձրաձայնվեն, ապա հնարավոր է , որ նրանց վրա ճնշումներ գործադրվեն։ «Նման շփումներ եղել են և դա գաղտնիք չէ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` միաժամանակ շեշտելով, թե Արցախի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում և Բաքուն դա նորմալ է համարում, բայց ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ։
Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ ադրբեջանական կողմը բավականին արդյունավետ շփումներ ունեցել է Արցախից որոշ պաշտոնյաների հետ, և այժմ այդ կապի բացահայտումից հետո դրանք դադարեցվել են, հատկապես Վարդանյանի` Արցախ տեղափոխվելուց հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունների հետ «արդյունավետ» շփվողը եղել է հենց անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ուշագրավ է, որ Բայրամովը չի հայտնում նրա անունը, քանի որ այդ շփումներն, ըստ ամենայնի, այնքան էլ հայկական կողմի շահերից չեն բխել։
Արման Ավագյան
1
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
2
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



