Կառավարությունը գումար է հատկացրել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաներից վնասները վերականգնելու համար
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Կառավարության համապատասխան որոշմամբ 29 886 500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով հասցված վնասները վերականգնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Տնտեսություններին աջակցելու գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով մարզպետարանում ընդունեցի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին և Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետևանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները և առաջարկությունները։
Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80 %-ը պետք է ծախսվի բացառապես անասնագլխաքանակ ձեռք բերելու և տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։
Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը և զարգանան։
Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրեց, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



