Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


The Wall Street Journal-ը նշել է 6 գործոն, որոնք կվճռեն ձմռանն Ուկրաինայում պատերազմի ընթացքը

INTERNATIONAL NEWS

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

Այս ձմռանն Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը որոշվելու է մի շարք գործոններով։ Դրանցից են եղանակը, իրավիճակը Բախմուտում, ՌԴ-ի կողմից հարձակումը, իրադարձությունները Ուկրաինայի սահմաններից դուրս։ Միևնույն ժամանակ, խաղաղության բանակցություններն առայժմ հեռու են թվում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

The Wall Street Journal-ն առանձնացնում է վեց գործոն, որոնք կարող են որոշել պատերազմի ընթացքը.

1. Եղանակ

Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայում դեռևս ցեխ է, և նույնիսկ տանկերը դժվարությամբ են շարժվում։ Հակամարտությունը կարող է սրվել, երբ հողը կարծրանա։ Եվ, չնայած սառնամանիքները կարող են օգուտ բերել Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում, այն մեծ դժվարություն կբերի թիկունքում գտնվող ուկրաինացիների համար՝ հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամը:

2. Իրավիճակը Բախմուտում

Հրատարակությունը գրում է նաև, որ Բախմուտը գրավելու ռուսական փորձերը «հոգեբանական նշանակություն» են ձեռք բերել։ Բախմուտի կորուստը թույլ կտար ուկրաինական ուժերին նահանջել ավելի բարձր և ապահով դիրքեր, բայց քարոզչական տեսանկյունից դա կմեկնաբանվեր որպես Մոսկվայի հաղթանակ։

3. Ուկրաինայի հարձակում

Ռազմական վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինան պահպանում է պատերազմի ռազմավարական նախաձեռնության մեծ մասը աշնանը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի հատվածը վերականգնելուց հետո: Նրանք կարծում են, որ Ուկրաինան կցանկանա շարունակել հարձակումը ձմռանը և, հնարավորության դեպքում, էլ ավելի հետ մղել ռուսական զորքերը, գրում է WSJ-ը։

Ռազմական վերլուծաբանները նշում են ուկրաինական հարձակման երկու ակնհայտ ուղղություն. առաջինի թիրախը կլինի Լուգանսկի շրջանի Սվատովո և Կրեմեննայա քաղաքների միջև ընկած գիծը, որը հարում է կարևոր Ռ-66 մայրուղուն։ Երկրորդի թիրախում կլինեն Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ և Բերդյանսկ քաղաքները։ Այս նպատակին հասնելը կընդհատի մատակարարման հիմնական գծերն ու հաղորդակցությունը Ռուսաստանի և Ղրիմի միջև:

4. Ռուսական պաշտպանություն

Ռուսաստանի համար աշնանը գրավված տարածքները կորցնելու առավելություններից մեկն այն է, որ այժմ նա պետք է պաշտպանի ռազմաճակատի շատ ավելի կարճ հատվածը, ասվում է հոդվածում։ Ուկրաինական հաշվարկներով՝ ճակատը մոտ 1100 կմ-ից կրճատվել է մոտ 885 կմ-ի, որից մոտ 386 կմ-ը գետային արգելապատնեշներ են։ Իսկ Ուկրաինայի հարձակման հավանական ուղղությունները ակնհայտ են նաև ռուսների համար։

«Ռուսաստանի ներկայիս նպատակը, բացառությամբ Բախմուտի և մի քանի այլ շրջանի, չպարտվելն է», - նշում են ռազմական վերլուծաբանները հրապարակման մեջ:

5. Ռուսաստանի հարձակում

Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսաստանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում է նոր մեծ հարձակման Ուկրաինայում։ Նրանց կարծիքով՝ դա կարող է ներառել նոր հարձակում Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ։

Արևմտյան վերլուծաբանները թերահավատ են, որ ռուս պահեստազորները կկարողանան հասնել այն, ինչին ավելի մարտունակ և պատրաստված զորքերը չկարողացան անել այս տարվա սկզբին:

6. Իրադարձություններ Ուկրաինայից դուրս

«Եթե Պուտինը հույս ունի, որ Արևմուտքի աջակցությունը կթուլանա, դա դեռ տեղի չի ունեցել: Այս ամիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ցույց է տալիս ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային: Մինչ այժմ եվրոպական կառավարությունների աջակցությունը, կարծես, շարունակվում է, նույնիսկ այն պայմաններում, երբ տնտեսությունը թուլացել է էներգիայի բարձր գների պատճառով», - ասվում է հոդվածում:

Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ թեև որոշ արևմտյան և ոչ միայն արևմտյան առաջնորդներ կշարունակեն խոսել խաղաղության հաստատման պայմանների մասին, սՍակայն խաղաղության բանակցությունները հեռու են թվում, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead