Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհի տարբեր երկրներում ե՞րբ են նշում Ամանորը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոր տարին (Ամանոր, Նավասարդ) տոն է, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցներում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցվել է բնությունից։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջ։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էին պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։

Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա, այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ առաջին անգամ Հին Հռոմում սկսել են նշել մ.թ.ա. 153 թվականից, և դա կապված է եղել նրա հետ, որ այդ օրն են պաշտոնական պարտականություններին անցել հռոմեական կոնսուլները: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերել են երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ հետ: Հռոմի կայսր և գլխավոր քուրմ Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին մտցվել է նոր՝ Հուլ յան օրացույց և վերջնականապես հաստատվել է հունվարի 1-ը՝ որպես նոր տարվա սկիզբ:

Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) Նոր տարին տոնում է հունվարի 1-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի: Քանի որ Հուլ յան և Գրիգորյան օրացույցների միջև առկա է 13 օրվա տարբերություն, ստացվել է այնպես, որ Հուլ յան օրացույցով Նոր տարին տեղափոխվել է հունվարի 14-ը, որը և հանդիսանում է բոլորին հայտնի Հին Նոր տարին, որը որոշ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) մարդիկ նույնպես նշում են:Ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։ Հրեական Ռոշ Հաշանա տոնը ( տարեգլուխ) Փասախից 163 օր հետո է լինում (սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը)։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։

Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը)։ Հին պարսիկները նոր տարին նշել են գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ 22-ին։ Տոնը կոչվել է «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվել է մուսուլմանական աշխարհի կողմից և ստացել Նոռուզ (կամ՝ Նովրուզ, «Նոր օր») անվանումը, որն այսօր էլ մեծ շուքով նշում են Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդները։Հայերի թերևս ամենաավանդական Ամանորը նշվել է մարտի 21-ին։ Այդ տոնը նաև կոչվել է Ծաղկըմուտ` գարնան գալուստ, և նշվել է Վահագնի ծնունդը, և դա հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը եղել է կրակը։ Բացի այդ, Նոր տարին հայերը նշել են տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին, և կոչել են այն Նավասարդ կամ Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46