Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց. Վահե Հովհաննիսյան

BLOG

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

Հայաստանի իշխանությունը կազմված է մեկ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ. քքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

«Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին եւ սպառնացին։

Երեկ երեկոյան Լավրովը մեղադրեց մեզ բանակցություններից խուսափելու մեջ, ու մենք հանգիստ շարունակում ենք ապրել։ Երեկ երեկոյան Լավրովը հասկացրեց, որ խաղաղապահներին Ռուսաստանը կարող է հանել, եւ շարունակում ենք հանգիստ ապրել։ Երեկ երեկոյան Ալիեւը Մակրոնին ասաց, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական 8 գյուղ։ Ենթադրաբար՝ Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղերի մասին է։ Մենք էլի ոչինչ չենք լսում ու հետեւություն չենք անում։

Նման զարգացման պատճառը ակնհայտ է. Հայաստանի իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում եւ հաշվետու չէ ոչ մեկի առաջ։ Թքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ եւ այլ հասկացությունների վրա։

Սա բերելու է հերթական աղետի։ Միակամ որոշումները ենթադրում են կոպիտ սխալների մեծ ռիսկ։

ՄԵԿ հոգին որոշում է ողջ պետության, մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սա ծայրահեղ սուր խնդիր է։ Մենք ռումբի վրա նստած պետություն ենք։

Կառավարության վերջին նիստում արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայից հետո այժմ առճակատման մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ։ Ոչ դիվանագիտական լեզվով, խողովակներով, դիվանագիտորեն ոչ ճիշտ ընտրված պահին Ռուսաստանի հանդեպ հնչեցված մեղադրանքները, հասկանալի է, անարձագանք չէին մնալու։ Իհարկե, հասարակության տարբեր շերտեր կոգեւորվեն, վերջնականապես «կգիտակցեն, որ մեղավորը ռուսներն են», ու այսպես ձեռք ձեռքի տված՝ կշարունակվի պոպուլիզմի հաղթարշավն ընդդեմ պետականության։

Ինչպես եւ սպասվում էր, չկա ընդդիմության ինստիտուցիոնալ պատասխանը կառավարության ղեկավարին, ու հանրությանը չի տրվում մտորելու համար այլընտրանքային դիրքորոշում։

Սա մի իշխանություն է, որը կարող է սեպտեմբերին Ջերմուկում պատերազմ ունենա եւ շատ մեծ թվով զոհեր, իսկ դեկտեմբերին կուսակցական քեֆ անի նույն վայրում։ Վաղն էլ նույնը կանի Տավուշում, Արարատում եւ այլուր։

Այս ֆոնին ավելի ակներեւ է դառնում իշխանության այլընտրանքի բացակայությունը։ Ստեղծվում է տպավորություն, որ այսօրվա ընդդիմադիր ձեւաչափերի միակ ֆունկցիան նախորդ 30 տարին արդարացնելն է։ Սա էլ է ինչ-որ իմաստով քաղաքական թիկնապահություն։

Հիմա շատ սուր կանգնած է անհատական պատասխանատվության եւ անհատական որոշումների հարցը։ Կոլեկտիվ անպատասխանատվությամբ գնալու ենք նոր աղետի։ Ամեն մեկը պետք է որոշում կայացնի՝ ինքն անո՞ւմ է քայլ, թե՞ համակերպվում է»,- գրել է նա։

Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries