Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. հայրը ոստիկաններին ասել էր, թե որդին ընկել է
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.22-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, 9-րդ դասարանցի մի տղա: Նրա հայրը հայտնել էր, թե որդին վնասվածքը ստացել է դպրոցի բակում ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոր ասածը հավատ չէր ներշնչում, և Գավառի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացվեց տեղեկություն, որ գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն էր եղել տուժածի և նույն դպրոցի 10-րդ դասարանի մի աշակերտի միջև, որի ժամանակ էլ 10-րդցին գործի էր դրել դանակը:
Դանակահարած պատանին հոր հետ ներկայացել է բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



