Պարտավոր ենք ամեն ինչ անել Լաչինի միջանցքը վայրկյան առաջ բացելու համար. ՀՀ նախագահ
POLITICSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։
«Կյանքը շարունակվում է։ Մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան առաջ բացվի։ Սա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է։ Եթե չանենք, ապա Լաչինի հարցն էլ չենք կարողանա լուծել»,– նշեց նախագահը։
Նա հանրությանը խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորություններն անել, հատկապես պետական կառույցներում։ Խաչատուրյանը վստահեցրեց` պետք է տնտեսական հաջողություններ ունենալ, որպեսզի հնարավոր լինի լուծել պետության առաջ ծառացած խնդիրները։
Ըստ նախագահի` պետք է այնպես անել, որ բոլորն իմանան` Հայաստանն աստիճանաբար ոտքի է կանգնում։
«Մեր հակառակորդ պետությունը (նկատի ունի Ադրբեջանը. խմբ.) չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել։ Իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,– նշեց Խաչատուրյանը։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



