Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


«Չի բացառվում, որ իշխանությունը Սյունիքով միջանցքի տրամադրումն արդարացնի Արցախի քաղաքացիների փրկությամբ»․ Ավետիք Չալաբյան

VIDEO

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում նաև պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարություն՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ:

Շարժման անդամներից Ավետիք Չալաբյանն ասաց՝ 10 օր դադար էին վերցրել՝ ակնկալելով, որ ՀՀ Կառավարությունը որոշակի գործողություններ կձեռնարկի․

«Ինչ-որ գործողություններ ձեռնարկվել են, պետք չէ պնդել, որ ընդհանրապես ոչ մի բան չի արվել, բայց դրանք անբավարար են, դրանք արդյունքի չեն բերել։ Ուստի մենք շարունակելու ենք պահանջել, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կտան իրական արդյունք։ Այսինքն՝ Արցախը կապաշրջափակվի, հումանիտար աղետը կկանխվի, և մեր համաքաղաքացիները Արցախում կկարողանան անխոչընդոտ երթևեկել, իրականացնել իրենց մարդկային հիմնարար իրավունքները, Արցախը կկարողանա նորմալ տնտեսական շրջանառության մասնակցել։ Եթե դա տեղի չունենա, մենք կձեռնարկենք գործողությունների հաջորդ ցիկլը, որոնք կլինեն ավելի արմատական, ավելի կոշտ»։

Լրագրողներն Ավետիք Չալաբյանին հարցրեցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի վերջերս արած հայտարարությունը, որ Հայաստանն այլևս հանդես գա որպես միջազգային հանրության մաս, և Արցախի հարցով բանակցեն Արցախի և Ադրբեջանի ղեկավարները։

«Կարծում եմ, որ այդ մոտեցումն իրատեսական չէ։ Պետք է նկատել, որ դա ոչ թե Էդմոն Մարուքյանի մոտեցումն է, այլ Նիկոլ Փաշինյանի, և Նիկոլ Փաշինյանն այդ մոտեցման մասին հայտարարել է դեռևս 2018 թվականին, երբ առաջին անգամ ասաց, որ Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչները պետք է բանակցեն Արցախի անունից։ Այդ մոտեցումն իրատեսական չէ, քանի որ Ադրբեջանը չի բանակցելու Արցախի հետ, նա չի ընդունում Արցախի Հանրապետությունը։

Եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախի անվտանգության և իրավունքի երաշխավորը լինելուց, կարծում եմ՝ ամեն ինչ կմտնի փակուղի, որն էլ կբերի Արցախի Հանրապետության վերացման, ուստի այդ մոտեցումն անընդունելի է»։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք, որ միայն դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանը կբացի ճանապարհը, Չալաբյանը բացասական պատասխան տվեց․

«Կարծում եմ, որ զուտ դիվանագիտական ճանապարհով դա իրատեսական չէ, որովհետև Ադրբեջանն իրականացնում է ուժային գործողություններ, ընդ որում՝ այդ գործողությունները հաշվարկված, համաձայնեցված են Ադրբեջանի հովանավոր Թուրքիայի և գուցե այլ միջազգային հովանավորների հետ, ուստի Ադրբեջանն այդ գործողություններն իրականացնելով՝ ունի շատ հստակ հաշվարկ, որ դրանք բավարար հակազդեցության չեն հանդիպի, և, ինչպես տեսնում եք՝ 10 օր է՝ բավարար հակազդեցության չեն հանդիպում։ Կարծում եմ՝ հանգուցալուծումը պետք է համակցի և՛ դիվանագիտական տարրերը, և՛ ուժային տարրերը, առանց ուժային տարրերի դա հնարավոր չէ։

Եթե ՀՀ իշխանությունը համարում է, որ ինքը ձեռքերը լվացել է Արցախից, և Արցախի համար պատասխանատվություն կրում է Ռուսաստանի Դաշնությունը, ապա եկեք հասկանանք, որ դրա հետևանքը լինելու է Արցախի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանությունը և տեղահանումը, և այս իշխանությունը կկրի ամբողջ պատասխանատվությունն այդպիսի ողբերգական վերջաբանի համար։ Մենք փորձելու ենք հնարավոր բոլոր միջոցներով թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունենա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանություն»։

Հարցին՝ Զինված ուժերն արդյոք ի վիճակի՞ են ուժային տարբերակով հարցը լուծել, Ավետիք Չալաբյանն այսպես պատասխանեց․

«Սկսած 2020 թվականի 44-օրյա պատերազմից՝ մեր պարտությունների պատճառը ոչ թե բանակում է պետք փնտրել, այլ իշխանությունների մեջ, ուստի, երբ իրենք ասում են, որ չեն կարող Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովել, դրա տրամաբանական հաջորդ քայլն իրենց հրաժարականն է, և հնարավորություն տալ այն քաղաքական ուժերին, որոնք կարող են այդ անվտանգությունն ապահովել՝ ձեռնամուխ լինել ՀՀ անվտանգության ապահովմանը, ներառյալ՝ նաև բանակի արդիականացման, վերակառուցման և բանակի մարտական ոգին վերականգնելու միջոցով»։

Ամփոփելով զրույցը՝ Ավետիք Չալաբյանը չբացառեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի ստանա, այսպես կոչված՝ «Զանգեզուրի» միջանցքը․

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այդ միտումը գոյություն ունի, և չի բացառվում, որ մեր իշխանությունների կողմից համապատասխան գործելաոճ է, որպեսզի Սյունիքով միջանցքի տրամադրումն արդարացնեն Արցախի Հանրապետության մեր քաղաքացիների փրկությամբ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.