Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է Եվրոպան կանաչ լույս վառում Բաքվի կողմից իրագործվող հանցագործությունների առջև․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում աշխարհում առաջ եկած էներգետիկ ճգնաժամը շարունակում է պահպանվել, ավելին՝ խորանալ։ Դրա արդյունքում աճել են էներգակիրների՝ մասնավորապես նավթի ու գազի գներն ու պահանջարկը։ Էներգակիրների ապահովման խնդիրը հատկապես սուր է Եվրոպայի համար, քանի որ այդ աշխարհամասի էներգետիկ պահանջարկի մի զգալի մասը հենց Ռուսաստանն էր բավարարում։ Իսկ հիմա եվրոպական երկրները առավել ակտիվ ջանքեր են գործադրում գազի ու նավթի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու համար։

Իսկ այդ աղբյուրներից մեկն էլ Ադրբեջանն է, որն, իհարկե, չի կարող լրացնել Ռուսաստանի տեղը, սակայն կարող է բավարարել Եվրոպայի մի շարք երկրների գազի պահանջարկի մի մասը։ Սակայն ադրբեջանական գազի մատակարարումը պատճառ է դառնում, որպեսզի ԵՄ-ն զանց առնի իր կողմից հռչակված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, ու երկակի չափանիշներով առաջնորդվի։ Նաև դրա արդյունքում է, որ ԵՄ-ն ոչ միայն համարժեք պատասխան չի տալիս Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, այլև եվրոպական բարձրագույն պաշտոնյաները վազում են հանդիպելու հանցագործ և բռնապետ Ալիևի հետ։ Հունիսին Ադրբեջանը և ԵՄ-ն Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանեց «վստահելի էներգետիկ գործընկեր»։

Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարման աշխարհագրությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 1-ին Սոֆիայում տեղի ունեցավ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատար խողովակաշարը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Ալիևը։ Բայց քանի որ իր արտահանման հնարավորությունները մեծ չեն, ապա Ադրբեջանը իր ներքին պահանջարկի բավարարման համար ռուսական գազ է ներկրում, որպեսզի սեփական պաշարներն արտահանի Եվրոպա։ Եվ նույնիսկ տարբեր փորձագետներ ահազանգ են հնչեցնում, թե դրա արդյունքում ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել եվրոպական շուկայում։

Միայն 2022 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, իսկ այդ գումարների մի մասը կարող է Բաքվի կողմից օգտագործվել նոր սպառազինություններ ձեռք բերելու և Հայաստանի դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Ավելին, ԵՄ-ն նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Եվրոպայում առկա էներգետիկ ճգնաժամի ֆոնին Բաքուն և Անկարան նախատեսում են կազմակերպել նաև Միջին Ասիայի երկրների էներգակիրների արտահանումը դեպի Եվրոպա։ Եվ պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամի՝ ադրբեջանական գազի գործոնի վերաբերյալ ծավալուն վերլուծության մեջ փաստվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում, հետևաբար խրախուսվում է վերջինիս կողմից։

Ավելին, եվրոպական երկրները նախատեսում են նաև էլեկտրաէներգիայի մատակարարում կազմակերպել Ադրբեջանից։ Դրա համար էլ վերջերս Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից Վրաստանի միջով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ մասնավորապես Ռումինիա և Հունգարիա։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրանով հիմնավորելով այդ միջանցքի բացման իրենց ագրեսիվ քաղաքականությունը։ Ու եթե դիտարկում ենք ԵՄ-ի քաղաքական դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ապա պարզ է դառնում, որ իրեն քաղաքակիրթ համարող Եվրոպան ադրբեջանական գազի ու նավթի համար կանաչ լույս է վառում Բաքվի կողմից իրագործվող նոր հանցագործությունների իրագործման համար։

Դրա համար էլ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բորելը նախապես հայտարարում է, թե Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում, չի դիտարկում։ Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո չի բանակցելու, սակայն մեծ հաճույքով համաձայնում է ԵՄ-ի միջնորդությամբ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում է, որ Մակրոնը չմասնակցի նախատեսվող հանդիպմանը, բայց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդության հարցում որևէ վերապահում չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ ունի ԵՄ-ի դիտորդական առաքելության այցելությունը Հայաստան։

Եթե խնդիրը դիտարկում ենք Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո, ապա ԵՄ-ն շահագրգռված է ոչ թե Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում, այլ ընդամենը խոշորամասշտաբ ռազմական բախման կանխմամբ, որի արդյունքում կարող է հարվածի տակ դրվել էներգետիկ նախագծերի՝ նավթամուղների ու գազամուղների անվտանգությունն ու անխափան մատակարարումները դեպի Եվրոպա։ Այդ իսկ պատճառով էլ եվրոպական դիտորդական առաքելությունը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և սադրանքների մասին, որոնք նաև վիրավորների ու զոհի պատճառ դարձան, որևէ արձանագրում չիրականացրեց, չտրվեցին նաև համապատասխան գնահատականներ։ Դե, առաջնայինը էներգակիրներն են, մարդկանց ճակատագրերն ո՞ւմ են հետաքրքրում Եվրոպայում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation