Սթոքհոլմի օդանավակայանում կասկածելի ծանրոց է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՍթոքհոլմի Առլանդ օդանավակայանի ավտոմեքենաների կայանատեղիում կասկածելի ծանրոց են գտել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Local լրատվական պորտալը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կասկածելի առարկան գտել են աղբամանում՝ օդանավակայանի երկրորդ ու երրորդ տերմինալների կողքին: Միջադեպի վայր է մեկնել սակրավորների թիմը, կայանատեղիի տարածքը մասնակիորեն փակվել է:
Լրատվամիջոցների տվյալներով, օդանավակայանի Ամստերդամի, Բեռլինի ու Փարիզի ուղղությամբ չվերթները մեկ ժամով հետաձգվել են:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



