Պայքարը այժմ շարունակվում է, սա դեռևս ընդամենը մի փոքրիկ հաջողություն էր. Ավետիք Չալաբյան
BLOGՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
Երեկ ուշ երեկոյան Նյու-Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցով: Թեև վերջնական որոշումը դեռ հայտնի չէ, Անվտանգության խորհրդի անդամ երկրների մեծ մասը կոչ արեց ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը և կանխել հումանիտար աղետը, ի հեճուկս Ադրբեջանի ջանքերի և նրա ներկայացուցչի կողմից ստերի տարափին:
Դրական էր նաև այն, ոի Լեռնային Ղարաբաղի խնդիրը այս քննարկմամբ վերադարձավ ՄԱԿ-ի օրակարգ, ինչը ճանապարհ է բացում հետագա դիվանագիտական նախաձեռնությունների համար: Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը, թեև չէր պարունակում մեր կողմից նախկինում հնչեցրած կարևոր պահանջները Արցախի ճանաչման և նրա անվտանգության ապահովման կոնկրետ միջազգային մեխանիզմների վերաբերյալ, բավական համակարգված էր, և ի թիվս այլոց, բարձրացրեց Արցախի անվտանգության համար միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության հարցը, սա ևս քայլ էր ճիշտ ուղղությամբ:
Պայքարը այժմ շարունակվում է, սա դեռևս ընդամենը մի փոքրիկ հաջողություն էր, որը ոգևորելով, չպետք է բնավ հանգստացնի մեզ, այլ նոր թափ հաղորդի ազատ Արցախի համար մեր պայքարին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



