Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Անցյալի և ուտոպիստական «ապագայի» քննարկումներով կորցնում ենք ներկան ու... ապագան․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե հայացք գցենք պատմական անցյալին, ապա, առկա իրավիճակի հետ համեմատելով, բազմաթիվ օրինաչափություններ կարող ենք տեսնել, ինչ ունենք նաև այսօր։ Երբ արտաքին սպառնալիքները սկսել են թափվել հայ ժողովրդի գլխին, պարտություն ենք կրել կամ ընկել օտար նվաճողների լծի տակ, կառավարիչները ու հանրության մի մասը սկսել են մեղավորներ փնտրել, հազար ու մի պատճառներ բերել, անհաջողությունները հանգամանքների դասավորության վրա գցել։ Ու այդ ժամանակ մարդիկ մի կողմից սկսել են կարոտախտով նայել անցյալին, իսկ մյուս կողմից էլ քննադատել անցյալը։ Նույնը և հիմա է, մի կողմից շատերը հստակ բարձրաձայնում են, թե 2020 թվականից առաջ ինչքան անվտանգ էին Հայաստանն ու Արցախը, իսկ մյուս կողմից էլ իշխանությունների կողմից շրջանառության մեջ է դրվում այն թեզը, թե նախկինների սխալների արդյունքում է, որ «կոտրված տաշտակի» առաջ ենք կանգնել։

Մեղավորների փնտրտուքը միայն «նախկիններով» չի ավարտվում, դա տարածվում է նաև զինվորականների, «հակահեղափոխականների», ինչպես նաև հանգամանքների վրա։ Ու մարդկանց մի հատված էլ կա, որ մտածում է՝ եթե 1997 թվականին կամ դրանից հետո համաձայնություն կայացվեր ու փաստաթուղթ ստորագրվեր, այսպիսի իրավիճակում չէինք հայտնվի։ Բայց, այս տեսակետների հետ մեկտեղ, իշխանությունների կողմից տարվող քարոզչության ազդեցության տակ ընկած քաղաքացիներ կան, որ ուտոպիաների գիրկն են ընկնում, թե շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի, հաղորդակցությունը կբացվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բուռն առևտուր տեղի կունենա, տնտեսությունը կաճի, ու մենք զարգանալու հնարավորություն կստանանք։ Այնինչ իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ ամենը պարզապես հնարածին է։

Թուրքիան և Ադրբեջանը մեկը մյուսի հետևից ագրեսիվ գործողություններ են նախաձեռնում Հայաստանի դեմ ու ճնշումներ բանեցնում, որպեսզի մեր երկիրը շունչ քաշելու կամ վերականգնվելու ժամանակ ու հնարավորություն չունենա։ Հետևեք հակառակորդի դիրքորոշմանը, պահվածքին և կհամոզվեք։ Փաստացի այնպես է ստացվում, որ երկրում հիմնական հանրային դիտարկումները կա՛մ անցյալին են վերաբերում, կա՛մ «ապագային»։ Ու տպավորություն է առաջանում, թե ներկան անտեսվում է, այնինչ գործելու ժամանակը հենց հիմա է։ Պետք է ուշադրություն դարձնել, թե իրերի ինչ դրություն ունենք հիմա, ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև և ինչ ենք ցանկանում ստանալ։ Այլապես նորից նույն հորձանուտն ենք մտնելու և պարտության մեղքը կրկին գցելու ենք նախկին իրադարձությունների, նախկինների, դավադիրների ու հանգամանքների վրա։ Օրինակ՝ շատ է բարձրացվում այն հարցը, թե Ադրբեջանը կարողացավ հաջողություն գրանցել, քանի որ նավթի ու գազի վաճառքից ահռելի տնտեսական ռեսուրսներ է կենտրոնացրել ու նորագույն տեխնիկա է գնել, ուստի հասկանալի է, որ Հայաստանին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր տնտեսություն, որի ունեցած հնարավորությունները թույլ կտան մեծ քանակությամբ նորագույն սպառազինություն ձեռք բերել կամ արտադրել։

Բայց ի՞նչ է արվում դրա համար։ Իշխանությունների քայլերից կարելի է համոզվել, որ այդ ուղղությամբ ոչինչ էլ չի ձեռնարկվում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում մի քանի հազար ռուսաստանցի է ժամանել Հայաստան՝ իրենց հետ բերելով որոշակի ֆինանսներ ու կապիտալ, ու եթե որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե տնտեսությունը զարգանում է։ Իհարկե, կարելի էր այդ տնտեսական ակտիվության արդյունքում կոնկրետ արտադրական հիմքեր ստեղծել առաջիկա տնտեսական առաջընթացի համար՝ մանավանդ օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհում մատակարարման շղթաների, առևտրի ու կապիտալի հոսքերի վեկտորների փոփոխություն է տեղի ունենում։ Բայց այս իշխանությունները այս ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, այլ շռայլությամբ են տարված։

Հսկայական գումարներ են հատկացնում ամանորյա զարդարանքների, տոնածառի տեղադրման համար, կամ էլ բարձր պաշտոնյայի աշխատավարձն են կրկնակի ավելացնում։ Իսկ երբ սահմաններին նորից լարվածություն սկսվի, ապա Հայաստան եկած ռուսաստանցիները կհեռանան, ու մեր տնտեսությունը ամենաբարդ պահին կհայտնվի նորից ցնցումների մեջ։ Ավելին, իշխանություններն իրենց քաղաքական շահերի համար այնպիսի նախագծեր են առաջ քաշում, որ մեր ֆինանսական հնարավորություններն ավելի փոքրանան, ու կապիտալն ուղղակի արտահոսի Հայաստանից այն դեպքում, երբ մեզ օդի ու ջրի պես լրացուցիչ հնարավորություններ են պետք։

Օրինակ՝ կառավարությունը նախատեսում է իրականություն դարձնել համընդհանուր հայտարարագրումը, որպեսզի ում պետք լինի, կարողանան ճնշել, գործ հարուցել և այլն։ Բայց դա բերելու է նրան, որ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ գործարարներ, դուրս են հանելու իրենց գումարները Հայաստանից։ Փոխանակ քննարկեն, թե ինչպես կարող են արտոնյալ հարկային, օրենսդրական պայմաններ ստեղծել, որպեսզի լրացուցիչ ներդրումներ ներգրավեն ու Հայաստանը գրավիչ դարձնեն, իրենք հակառակն են իրագործում։ Դե, եթե նման հասարակ ձեռնարկումներ չեն կարողանում իրականացնել, ապա ինչպե՞ս ենք ակնկալում, թե իշխանությունները կարող են տնտեսությանը զարկ տալ, գլուխ բերել բանակի բարեփոխումն ու անվտանգ ապագա կառուցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation