Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Գործով ցույց տվեք ձեր հավատարմությունը․ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին

POLITICS

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին․

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ պատրվակներով և ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով և ուղղորդմամբ գործող մի խումբ անձինք ներխուժել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցք և փակել երկկողմանի երթևեկությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելության տվյալ հատվածում հերթապահող զորախումբը շարքեր է կազմել՝  կանխելու ադրբեջանցիների հետագա ուղիղ սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մինչ այսօր փակման և Արցախի գազամատակարարման եռօրյա ընդհատման պատճառով առաջացել է մարդասիրական արտակարգ իրավիճակ։

Օրական 400 տոննա սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Հայաստանից Արցախ խաթարված է: Լրջորեն տուժել է առողջապահության համակարգը: Բժշկական պարագաները սպառվում են: Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

Ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները: Շրջափակումից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 20 երեխա, մինչդեռ  երեխաների խնամքի պարագաները  չեն հերիքում։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարող վերադառնալ և վերամիավորվել  Արցախում գտնվող իրենց ընտանիքների հետ: Շարունակվող շրջափակումը, օդի իջնող ջերմաստիճանի պայմաններում գազի մատակարարման հերթական խափանման և այլ կենսական ենթակառուցվածքների վնասման բարձր ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Արցախն ամբողջությամբ շրջափակված է և կտրված ամբողջ աշխարհից: Ներկա իրավիճակում  ակնհայտ երևում են խորացող մարդասիրական աղետի հստակ նախանշանները։ 

Լաչինի միջանցքի ազատ և անխոչընդոտ շահագործումը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի, այլև եռակողմ Հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակը վերջին դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական համակարգված խախտումների, որոնք իրականացվել  են նաև վերջին երկու տարիների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Դա Արցախի ժողովրդին կոլեկտիվ պատժի ենթարկելու ապացույց է և լուրջ ռիսկեր է պարունակում: Իրավիճակի շուտափույթ չհանգուցալուծումը կարող է հանգեցնել  բնակչության բարեկեցության և անվտանգության էական վատթարացման, ինչպես նաև՝ մարդկային զոհերի։  
Միջազգային հանրությունը կրում է իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու խորացող ճգնաժամը և պաշտպանելու Արցախի բնակչությանը նրա դեմ հանցագործությունների հետագա կատարումից։ Վաղ կանխարգելումը հրատապ բնույթ է կրում:

Ներկայիս ռիսկի գործոնները վկայում են, որ առկա է  Արցախի ժողովրդի դեմ դաժան հանցագործությունների կատարման ներուժ, հավանականություն և նպաստավոր միջավայր։ Այս առնչությամբ համապատասխան հղում է հանդիսանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվել է Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյաց քաղաքականության վարումը և ռասսայական խտրականությունը։ 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանձին-առանձին կամ միասնաբար անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝  նպաստելու Արցախում խաղաղության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) լիարժեք իրացման ու պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Համոզված ենք, որ ներքոնշյալ քայլերը վճռորոշ դեր կխաղան այդ համատեքստում․

1. Ապահովել Արցախում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ներգրավվածությունը, որն առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև ընդունել բանաձև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն և որոշել.
ա) Պահանջել Ադրբեջանից անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերացնել բոլոր խոչընդոտները այդ միջանցքով անվտանգ և անխափան տրանսպորտային հաղորդակցության համար,

բ) Կիրառել անհրաժեշտ միջազգային գործիքակազմեր Արցախի անվտանգ, կայուն ու երկարաժամկետ զարգացման համար՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը: Դա թույլ կտա օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ֆիզիկական հարձակման անմիջական սպառնալիքի տակ գտնվող խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղության վտանգման ցանկացած փորձ կանխելու համար։ Նման պայմաններում կձևավորվի համապատասխան միջավայր Արցախի և Ադրբեջանի միջև միջազգային ձևաչափով խաղաղ բանակցությունների համար՝ ուղղված տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը,

գ) Ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ ապահովելու Լաչինի միջանցքով երաշխավորված անվտանգ և անարգել կերպով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ջանքեր գործադրել հասանելի դարձնելու  երկկողմանի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ օդային տրանսպորտի միջոցներով,

դ) Պահանջել Ադրբեջանից անմիջապես կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, 

ե) Խնդրել Գլխավոր քարտուղարին Արցախում տեղակայել ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, կհամակարգի միջազգային զարգացումը և մարդասիրական օգնությունը, կաջակցի Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զեկույցներ կներկայացնի Խորհրդին,

զ) Խնդրել Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին  ապահովել արդյունավետ մարդասիրական արձագանք Արցախում ստեղծված իրավիճակին,

է) Խնդրել Գլխավոր քարտուղարին օգտագործել իրեն հասանելի վաղ նախազգուշացման մեխանիզմները, գնահատել Արցախի ժողովրդի դեմ ոճրագործությունների իրագործման ռիսկի գործոններն ու ցուցանիշները և զեկուցել Խորհրդին,

ը) Հրավիրել ՄԱԿ-ի համակարգի համապատասխան մարմիններին և գործակալություններին, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻՀԳ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-Կանայք կառույցը և այլն՝ մշտադիտարկելու և համարժեք գնահատելու իրավիճակը Արցախում իրենց մանդատների ներքո գտնվող հարցերի շուրջ,

թ) Հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուղարկի անկախ փորձագետներ Արցախ, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներ` իրականացնելու հայկական մշակութային արժեքների գույքագրում և ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ուղղված հայկական ժառանգության արդյունավետ պաշտպանությանը:

2. Ներգրավել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որպեսզի նա նախաձեռնողական դիրքորոշում ցուցաբերի՝ ահազանգելով և իրազեկելով  միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակի և նրա բնակչությանը սպառնացող վտանգների մասին, անձամբ այցելի Արցախ՝ ի նշան Արցախում վտանգի տակ գտնվող մարդկանց հետ իր համերաշխության, և ապահովի իրավիճակի կանոնավոր մշտադիտարկում  նշանակված ներկայացուցչի միջոցով։ 

3. Արցախում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մշտադիտարկման և համարժեք գնահատման գործում ներգրավել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, որը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստել և պաշտպանել բոլոր մարդկանց կողմից մարդու բոլոր իրավունքների  լիարժեք իրացումը:  Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների համակարգված ոտնահարման համարժեք գնահատականը կդառնա ապագայում դրանց չկրկնման արդյունավետ երաշխիքներից մեկը։

4․ Ապահովել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերի, այնպես էլ Կանոնադրության վրա հիմնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործարկումն Արցախում, որոնց միջոցով հնարավոր կլինի.

ա) Ապահովել Արցախի ժողովրդի կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտումների համարժեք գնահատում,

բ) Ստեղծել ՄԱԿ-ի կողմից լիազորված հետաքննող մարմին՝ արձագանքելու Արցախում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներին:

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը գրված է աշխարհի ժողովուրդների անունից: Արցախի ժողովուրդն աշխարհի ժողովուրդների անբաժան մասն է և առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով։ Մենք՝ արցախցիներս, հավատում ենք մարդու հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանն ու արժեքավորությանը:

Մեր երկարատև պատմությունը լի է եղել մեր անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող մարտահրավերներով: Մենք շարունակելու ենք դիմակայել մարտահրավերներին և կողմ ենք հանդես գալիս Արցախի և տարածաշրջանի խաղաղ և ապահով ապագային: Մենք ապավինում ենք միջազգային հանրության համերաշխությանը և կոչ ենք անում նրանց գործով ցույց տալ իրենց հավատարմությունը միջազգային խաղաղությանը, անվտանգությանը, զարգացմանն ու մարդու իրավունքներին, որոնք հավասար չափով կիրառելի են նաև Արցախի նկատմամբ»։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia