Վթար Գյումրի քաղաքում
SOCIETYՀունվարի 4-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ВАЗ-21015» մակնիշի 89DO800 պ/հ (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



