ՀՀ Նախագահը նշանակալի է համարում Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի բնագավառում
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշել է. «Նշանակալի է Ձեր ավանդը հայ պարարվեստի բնագավառում: Սփյուռքում Ձեր կազմավորած համույթներն այսօր հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմահարթակներում, իսկ Ձեր ստեղծած «Բարեկամություն» պարի պետական համույթը ինքնատիպ պարախմբերից մեկն է:
Աշխարհով մեկ տարածելով հայ ազգային մշակույթը՝ Դուք պարը կենդանացնում եք ազգային երաժշտության և հայ կոմպոզիտորների երկերի մշակումների հիման վրա»:



