Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը»․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

kremll.info-ն «Փաշինյանը տեղ է հասել. Լաչինի միջանցքը փակված է» վերնագրով հոդվածում գրում է, որ ամբողջ աշխարհում քաղաքականությունն է մշտապես ներգրավված էկոակտիվիստների գործունեության մեջ, և Լաչինի միջանցքի դեպքում ևս այդպես է։ Այս դեպքում կարելի է խոսել նրանց շահերի լոբբինգի մասին, ովքեր ձգտում են տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։ Այդ ֆոնին Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է արել՝ ասելով, որ ճիշտ ժամանակն է, որ Թուրքիան վերցնի այն, ինչ ուզում է Հայաստանից։ Իսկ իրականում դա կարելի է անել միայն ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելով և Լաչինի միջանցքը խեղդելով...

«Ադրբեջանն ու Թուրքիան բարձրացնում են խաղադրույքները՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,- համոզված է «Իզբորսկի ակումբի» մոլդովական մասնաճյուղի գործադիր տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին,- բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն սառել են Երևանի մի շարք չմտածված քայլերի և հայտարարությունների արդյունքում»։

Հարց.- Ամբողջ աշխարհում էկոակտիվիստների գործողությունների հետևում ինչ-որ մեկի շահերն են կանգնած։ Բավական է հիշել Greenpeace-ը։ Արդյո՞ք էկոակտիվիզմը միշտ վերաբերում է քաղաքականությանն ու տնտեսությանը և ոչ թե բնապահպանությանը:

- Ոչ միշտ, բայց շատ դեպքերում բնապահպանների ներգրավվածությունը քաղաքական օրակարգում տեսանելի է անգամ անզեն աչքով: Հարց.- Ձեր կարծիքով, ո՞վ է կանգնած այդ էկոակտիվիստների հետևում: -Այս դեպքում էկոակտիվիստները գործում են՝ ելնելով Ադրբեջանի և նրա պետական քաղաքականության շահերից։ «Բնական ռեսուրսների շահագործման դադարեցումը» անհեթեթ պահանջ է. Ցանկացած ռեժիմ, որը վերահսկում է որոշակի տարածք, շահագործում է բնական պաշարները։ Նման պահանջները վտանգավոր նախադեպ են ստեղծում: Վաղը բնապահպանները կարող են պահանջել «բնական ռեսուրսների շահագործման դադարեցում», օրինակ՝ Մերձդնեստրի իշխանություններից:

Հարց.- Ի՞նչ դեր ունի այստեղ Թուրքիան։ Կարո՞ղ են, արդյոք, նրանք օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը հիմա զբաղված է։

- Այո, հենց դրանից են ուզում օգտվել Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան։ Բացի այդ, Երևանի մի շարք հակառուսական քայլերը հետ են պահում Մոսկվային այդ հակամարտության մեջ խորանալուց։ Հարց.- Սադրանքի նպատակը խաղաղապահների դուրս գալու պահանջո՞վ է, թե՞ նպատակը Լաչինի միջանցքն է։ -Նպատակը մեկն է, այն է՝ Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու միջոց է: Հարց.- Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այդ ամենին։ Կարո՞ղ է նա իրավիճակը վերահսկողության տակ պահել։ -Մոսկվան ունի այլ վայրեր, որտեղ պետք է ջանքեր գործադրի՝ Նովոռոսիա, Կոսովո, աջակցություն իր իրական դաշնակիցներին՝ Բելառուսին և Սերբիային: Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը:«Ադրբեջանը հետևողականորեն վարում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ինտեգրելու և հայերին իր տարածքից դուրս մղելու իր քաղաքականությունը,- ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը,նոր ճանապարհ կառուցելով՝ Ադրբեջանը միաժամանակ փակել է Լաչինը, որպեսզի խաթարի ԼՂՀ-ի կապը Երևանի հետ։ Ըստ այդմ, ճանապարհները փակած «բնապահպանների» թիկունքում կանգնած է ոչ միայն Բաքուն, այլ նաև Ադրբեջանի տարածքները ընդլայնելու տրամաբանությունը»։

Հարց.- Ու՞մ է այսօր խիստ անշահավետ ռուս խաղաղապահների ներկայությունը։

-Մի կողմից՝ ռուս խաղաղապահների առկայությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ եթե նրանք չլինեին, Ադրբեջանը ավելի կխորանար Հայաստանի տարածք և կթելադրեր իր պայմանները Երևանին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նույնպես ցանկանում է տարածաշրջանից հեռացնել ռուս խաղաղապահներին և նրանց փոխարինել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներով»։

Հարց.- Իսկ Լաչինի միջա՞նցքը։ Արդյո՞ք դա ինչ-որ մեկի համար աչքի փուշ է:

-Լաչինի միջանցքը մի թել է, որը ֆիզիկապես կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանին թույլ չտվեց գրավել Լաչինի միջանցքը և խզել ԼՂ-ի և Հայաստանի միջև կապերը։ Ուստի այդ խնդիրը մնում է արդիական Բաքվի համար։

Հարց.- Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները։ Այդ պաշտոնական զեկույցներից տպավորություն կա, որ Բաքվի և Մոսկվայի միջև ամեն ինչ շատ կառուցողական է, իսկ գործնականում այդպե՞ս է, թե՞ Բաքուն ինչ - որ բանի չի տիրապետում։

- Բաքվի կողմից, այո, ամեն ինչ կառուցողական է։ Բաքուն Մոսկվայի միջով է առաջ մղում իր դիրքորոշումը, իսկ Մոսկվան միայն համոզում է: Առայժմ Մոսկվան համոզում է Բաքվին համաձայնել իր խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, սակայն վաղը Թուրքիայի աջակցությամբ Բաքուն կհակադրվի դրան, և Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ։ Ավելին, դրան է ձգտում նաև Հայաստանը։

Հարց.- Ի՞նչ եք կարծում, դա ինչի՞ կարող է հանգեցնել: Կա՞ լուրջ կոնֆլիկտ։

-Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը կլքի Լեռնային Ղարաբաղը, որից հետո Հայաստանից դուրս կբերի իր սահմանապահներին և 102-րդ ռազմաբազան, և նման կերպ Հարավային Կովկասը ամբողջությամբ կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և այդ դաշինքի «խաղաղապահ» կոնտինգենտի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6