Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպան կորցնում է իր «ամենաարևելյան սահմանը». Արևելյան գործընկերությունը ճգնաժամի մեջ է, և նրա օրերը հաշված են. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru–ն «Եվրոպան կորցնում է իր «ամենաարևել յան սահմանը»» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Բրյուսելում հայտարարվեց ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում Արևել յան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման մասին, շատ հարցեր ծագեցին։ Անմիջապես հիշենք, որ Արևել յան գործընկերությունը ստեղծվել է 2009 թվականին և ուղղված էր ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը վեց երկրի՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Վերջին երեքը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր են ստորագրել և դեռևս ԵՄ-ին անդամակցելու ցանկություն են ցուցաբերում:

Մինսկը հայտարարել է Արևել յան գործընկերությունից դուրս գալու մասին, Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ձևաչափին առանց ԵՄ-ին միանալու նպատակի։ Բայց Վրաստանը նույնպես կորցրել է նման հեռանկարը։ Հետևաբար, հարցերը վերաբերում էին նրան, որ Արևել յան գործընկերությունն այլևս չէր ընկալվում նույնիսկ որպես տարածաշրջանային համագործակցության գործիք։ Ուստի, ինչպես Բորելն է ասել, գագաթաժողովում գլխավորը «այդ կառույցի ապագան որոշելն էր», առանց որի հայտարարված դիրքորոշումները, ինչպիսիք են «տարածաշրջանում կայունության և բարգավաճման ամրապնդումը, օրենքի գերակայության և բարեփոխումների խթանումը, ուկրաինական ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը», կորցնում են ամեն իմաստ:

Բացի այդ, Արևել յան գործընկերությունն ինքնին, պարզվեց, բաժանվել է երկու խմբի՝ ԵՄ–ի թեկնածու Մոլդովան և Ուկրաինան՝ մի կողմից, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը՝ մյուս: Իսկ այդ խմբերի միջև, ըստ նույն Բորելի, խնդիր է առաջացել «վերանայել հարաբերությունների ողջ հայեցակարգը»։ Բանն այն է, որ Մոլդովան և Ուկրաինան, առաջ շարժվելով Արևել յան գործընկերության անդամների եվրաինտեգրման ճանապարհով, սկսել են կոչ անել ԵՄ-ին՝ լրացնել քաղաքականությունը նոր ասպեկտներով՝ կապված անվտանգության ոլորտի և ներքին եվրոպական շուկայի հետ շարունակական ինտեգրման հետ։ Արևել յան գործընկերության երկրորդ խումբը զրկված է նման հեռանկարից։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի մասին դեռ 2016 թվականի սկզբին զգուշացրել էր Լեհաստանի այն ժամանակվա արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, որը քաջատեղյակ էր հետխորհրդային տարածքի խնդիրներին։ Նա ասել էր, որ Արևել յան գործընկերությունը Անդրկովկասում կտապալվի, քանի որ Բրյուսելում վաղուց մշակված՝ ԵՄին անդամակցելու հեռանկարները պատրանքներ են:

Նրա կարծիքով, սխալ էր, որ Անդրկովկասը հայտարարվել էր «Եվրոպայի ամենաարևել յան սահմանը», նա զգուշացրել էր, որ Բրյուսելը երբեք չի կարողանա այդ տարածաշրջանում ստեղծել «Արևել յան գործընկերության անդամներից կազմված բուֆերային հակառուսական գոտի»։ Ինչպես նշել է Վաշչիկովսկին, ի վերջո, «Եվրոպան ստիպված կլինի թանկ գին վճարել»։ Խոսքը Անդրկովկասի երկրների եվրոկենտրոն քաղաքական և աշխարհաքաղաքական նկրտումների փլուզման մասին էր, քանի որ նրանք հանկարծ սկսեցին գիտակցել, որ վերստեղծվում է հին պատմական մատրիցան՝ մնալ Եվրոպայի և Ասիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև անհեռանկար ավանդական կենտրոնում: Արդյունքում Եվրոպան կորցրել է իր արտաքին քաղաքականության ամենակարևոր գործիքը՝ «բլիթը»՝ ի դեմս տարածաշրջանի երկրների անդամակցության հեռանկարի։

Ուստի, իրավիճակը փոխելու համար Բրյուսելը ստիպված էր Անդրկովկասի երկրներին առաջարկել ինչոր նոր ռազմավարական նախագիծ, որին ԵՄ-ն պատրաստ չէր, և որն ակնհայտ դարձավ Արևել յան գործընկերության արտգործնախարարների գագաթաժողովում։ Պատահական չէ, որ կողմերը ձեռնպահ մնացին թե՛ ընդգրկուն մեկնաբանություններից, թե՛ դրա արդյունքներից, իսկ հետո նաև ընդհանուր փաստաթղթի ստորագրումից։ Կան նաև իմիջի լուրջ կորուստներ՝ կապված Բաքվի, Երևանի և Թբիլիսիի՝ Բրյուսելից հեռավորություն պահպանելու հետ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական առճակատմանը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատճառով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրներին: Այդ ոլորտներում ԵՄ-ն չի կարող նորարարական բան առաջարկել կարգավորման հստակ հեռանկար կառուցելու անհնարինության պատճառով։

Հնչում են կոնկրետ քաղաքական նշանակություն չունեցող հայտարարություններ, որոնք, ի դեպ, չարաշահում են այն պաշտոնյաները, որոնք տարբեր զեկույցներ են պատրաստել՝ գնահատելով իրադրությունը, և առաջարկներ ներկայացրել Արևել յան գործընկերության համար, բայց դրանք կապ չունեն կոնկրետ քաղաքական պրակտիկայի հետ։ Խնդիրներ կան նաև Անդրկովկասի պետությունները ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու՝ Արևել յան գործընկերության ծրագրի աշխատանքում։ Դա չի ստացվում, մանավանդ որ Բաքուն, Երևանն ու Թբիլիսին մնում են հավասար թիրախներ Բրյուսելի համար, թեև Ֆրանսիան ավելի շատ քաղաքական համակրանք է ցուցաբերում Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։ Բայց իրականում ԵՄ-ն փորձում է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, հետևաբար աշխատում է ապակայունացման ուղղությամբ: Բայց նա ուղղակի չի կարող կողմերից որևէ մեկին ընտրել և սկսել նրան քաշել իր կողմ, քանի որ մյուս կողմը անմիջապես կամրապնդի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Այլ բան է, որ Անդրկովկասի երկրները փորձում են հավասարակշռություն պահել Մոսկվայի և Բրյուսելի միջև և շարունակում են պաշտոնապես աջակցել Արևել յան գործընկերության ձևաչափին։ Բայց դա երկար չի աշխատի, քանի որ եվրոպացիների տրամադրվածությունը տարածաշրջանում Ռուսաստանի հետ կոշտ առճակատումն է: Վաղ թե ուշ Բաքվին, Թբիլիսիին և Երևանին կարող է ընտրություն առաջադրվել՝ ո՞ւմ հետ են՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի։ Հարկ է հիշեցնել, որ Անդրկովկասի հանրապետությունները Մոսկվայի հետ արդեն զարգացած տնտեսական գործընկերություն ունեն, Հայաստանը գտնվում է նույնիսկ տնտեսական ինտեգրման երկրորդ փուլում, և պատասխանն ինքնին պարզ է։ Ինչ վերաբերում է Արևել յան գործընկերությանը, ապա այն ճգնաժամի մեջ է, և նրա օրերը հաշված են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead