Վրաստանում արտակարգ ռեժիմով պայքարում են ձյան տեղումների հետևանքների դեմ
INTERNATIONAL NEWSՎրաստանի ՆԳՆ-ում գործող Արտակարգ իրավիճակների ղեկավարությամբ զբաղվող գործակալությունը վերջին օրերի ընթացքում աշխատում է «արտակարգ ռեժիմով, ձյան տեղումների հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար»: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տեղեկագրում նշվում է, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գործակալության աշխատակիցները երկրի տարբեր շրջաններում ձյան տակից հանել են տասնյակ մեքենաներ և ուղևորների, որոնք ուժեղ ձյան պատճառով չեն կարողացել շարունակել երթևեկությունը:
ՆԳՆ տվյալներով Վրաստանի՝ արևմտյան հատվածում «ձյան մեջ խրված մի քանի մեքենաներում գտնվել են անչափահաս երեխաներ, որոնք փրկարարների կողմից տեղափոխվել են անվտանգ վայրեր:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



