Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պադավատապետություն եւ ոստիկանապետություն․ «Նապոլեոնը» պաշտպանված է, «ոչխարները»՝ երջանիկ. Թեւանյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Պադավատապետության դեմ խոսելով՝ պադավատապետություն ու հիմա նաեւ ոստիկանապետություն է կառուցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունեցողը կոկորդ էր պատռում՝ սուպերլիդերության, սուպերվարչապետության, պադավատապետության դեմ խոսելով։ Ինչպես միշտ, էմոցիա էր գողանում, բայց ներքուստ լրիվ այլ ձգտումներ ուներ։

Նա նաեւ բողոքում էր, որ սահմանադրական փոփոխությունների կոստյումը կարվում է մեկ մարդու համար։

Անցան ժամանակներ։ Պարզվեց, որ ուրիշի համար կարված կոստյումը շատ է դուր եկել նրան, ու նա որոշել է օգտվել այդ կոստյումից։ Ավելին՝ նա «բեզռազմեռնի» է սարքում այդ կոստյումը եւ փորձում ամեն ինչ տեղավորել իր թեւերի տակ։

Պադավատապետություն քննադատողը հսկայական միջոցներ է ծախսում իրեն սպասարկող ավտոպարկի թարմացման համար։ Սահմանվել է պադավատապետության նոր նշաձող։

Ինչ վերաբերում է սուպերվարչապետության թեմայով ճառերին, ապա սկզբում ասվում էր, որ 3 միլիոն վարչապետ կա եւ ինքն ընդամենը առաջինն է հավասարների մեջ, բայց հետո այդ 3 միլիոնին սարքեցին տուգանքի մատերիալ, թնդանոթի միս, հիվանդանոցի այցելու, բարձր գների տակ կքած սպառող, իսկ մեկ մարդը դարձավ սուպերլիազորություններով վարչապետ։

Եվ այսպես, տեղի է ունեցել հերթական խաբեությունը։ Պադավատապետության դեմ խոսելով՝ պադավատապետություն ու հիմա նաեւ ոստիկանապետություն է կառուցվում։ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնությունը հենց այդ մասին է։ Ամեն ինչ մտցվում է մեկ մարդու ազդեցության տակ։ Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից հանելով ու ենթարկեցնելով նրան՝ ցույց է տրվում, թե ինչպես եւ ինչքան է ուզում բոլորից պաշտպանված լինել այդ մեկ մարդը։ Նա վախեր ունի ու պաշտպանվում է ընդդիմախոսներից, հասարակ մարդկանցից, զոհվածների հարազատներից, թիմակիցներից, Ազգային ժողովի դահլիճում նստածներից (խորհրդարանում նրա  գտնվելու պահին դահլիճում պահակախումբը քանակով ձգտում է պատգամավորների քանակին)։ Անգամ Ազգային ժողովի շենքի դարպասներն են զոդել, որպեսզի «ժողվարչապետն» իրեն անվտանգ զգա։ Եվ դա այն դեպքում, երբ «թավշյա» կոչված հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը ներկայացվում էր խորհրդարանի բացված դարպասը։

Մի խոսքով, ժողջանին կրկին խաբում են։ Խոստացել էին ժողովրդավարություն, բայց կառուցում են պադավատապետություն եւ ոստիկանապետություն։ Գլխավոր նպատակ է հռչակված աթոռի պաշտպանությունը։ Իրենք իրենց ավելի՛ հավասար են զգում, քան հպարտ որակված քաղաքացիները։  Այդպես «Նապոլեոնն» էր վարվում «Անասնաֆերմայում», երբ շներով էր շրջապատում իրեն եւ քաղաքականապես հենվում ոչխարների վրա։ Այդպես էր ժողովրդից պաշտպանվում նաեւ «Նահապետը»՝ Մարկեսի գլուխգործոց վեպում։

Թե ինչ եղավ վերջում, այդ գրքերը կարդացողները գիտեն, իսկ չկարդացողները թող կարդան, որ իմանան»,- գրել է նա։

Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries