Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս նիհարել առանց քաղցած մնալու

PHOTO
Mypage.am-ը գրում է.
 
Սննդաբան-մասնագետների հավաստմամբ` այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը` և նիհարել ցանկացողները, և նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
 
 
 
1.    Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք  մի հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
 
2.    Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և ախծաջրեր, և սպիտակուցներ, և ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:
 
3.    Մի՛ չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
 
4.    Հրաժարվե՛ք գազավորված քաղցր ըմպելիքներից:
 
5.    Պահպանե՛ք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):
 
 
Ինչպե՞ս նիհարել` առանց քաղցած մնալու
 
 
Նիհարել ցանկացողներին ամենից շատ հուզող հարցերից մեկն է` ինչ ուտել, որպեսզի ավելորդ կիլոգրամներ «չկուտակվեն»: Մեկընդմիշտ պետք է հիշել. գեղեցիկ կազմվածք ունենալու համար չպետք է հոգ տանել միայն «ինչ ուտել» և «ինչ չուտելու» մասին: Շատ ավելի արդյունավետ և առողջության համար օգտակար է, երբ միաժամանակ նաև մարմնամարզությամբ են զբաղվում: Շատերը նիհարելու անզուսպ ցանկությունից դրդված` օրեր շարունակ քաղցած են մնում և չեն պատկերացնում, որ մեծ հարվածի տակ են դնում իրենց առողջությունը: Քաղցած մնալն անթույլատրելի է: Պարզապես փոխեք սննդակարգը` պահպանելով առողջ ապրելակերպի հիմնական կանոնները` չափազանց յուղալի մսեղենը փոխարինեք թռչնամսով և ձկնեղենով, գազավորված քաղցր ըմպեիքները` թարմ քամած հյութերով, սպիտակ հացը` սև հացատեսակներով, բացի այդ` մրգեր և թարմ բանջարեղեն հնարավորինս հաճախ կերեք, օրը 1,5-2 լիտր հեղուկ խմեք (ցանկալի է` ջուր, կանաչ թեյ, թարմ մրգահյութեր, կանաչեղենով ապուրներ), ալկոհոլը, աղն ու շաքարը մի չարաշահեք, հրաժարվեք չիփսերից, պահածոյացված մթերքներից, կիսաֆաբրիկատներից: Եվ զբաղվե՛ք սպորտով:
 
Ինչպե՞ս նիհարել հաճույքով
 
Նիհարել ցանկացողները պետք է զգույշ լինեն դիետա ընտրելիս: Երկարատև կիսաքաղց վիճակը սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ դիետաները նախ և առաջ անդրադառնում են նյարդային համակարգի վրա (տրամադրության անկումներ, ընկճվածություն, գերլարվածություն և այլն): Հետևաբար, դիետան պետք է ոչ միայն նպաստի քաշի նվազեցմանը, այլև ապահովի լավ ինքնազգացողությամբ: Գոյություն ունեն փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն դիետա պահելու ընթացքում չփչացնել տրամադրությունը:  
Եթե օրգանիզմը քաղցր է պահանջում, կարող եք մի կտոր դառը շոկոլադ կամ մի քանի հատ խուրմա ուտել: Դրանք շատ քաղցր են, միևնույն ժամանակ չեն գիրացնում: Չի կարելի օրգանիզմն իսպառ զրկել քաղցրեղենից, չէ՞ որ դրանք ածխաջրեր են պարունակում, որոնք էլ «սնում» են էներգիայով և առույգությամբ: Բացի այդ, հայտնի է, որ չափավոր քանակությամբ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը:
Պետք չէ մոռանալ նաև համեմունքների մասին. դրանք համուհոտ են տալիս կերակրատեսակներին և չեն գիրացնում: Տրամադրությունը բարձրացնելու համար կարևոր է նաև կերակրի մատուցումը: Բացի այդ, գեղեցիկ մատուցված ուտեստն ավելի հեշտությամբ է մարսվում:
 
 
Մի' նյարդայնացեք և չեք գիրանա
 
 
Նյարդայնացացած վիճակում մարդն ավելի շատ է ուտում, քան հոգեպես հանգիստ վիճակում: Սա անխուսափելիորեն բերում է գիրացման և ճարպակալման: Բանն այն է, որ ուտելիս ակտիվանում է հաճույքի կենտրոնը, և օրգանիզմում ավելանում է սերոտոնին հորմոնի քանակը: Ինչպես հայտնի է, այդ հորմոնն է մարդուն պաշտպանում սթրեսի բացասական ազդեցությունից: Ահա այսպես էլ սնունդը դառնում է սթրեսների հաղթահարման յուրօրինակ ձև, և աննկատ սկսում են կուտակվել անցանկալի կիլոգրամները: Սթրեսները յուրահատուկ կերպով ազդում են ֆերմենտների վրա` չթողնելով ճարպերի քայքայումը: Դրանք էլ կուտակվում են` դառնալով ավելորդ քաշի պատճառ:
Մասնագետները խորհուրդ են տալիս նյարդայնացած վիճակում չուտել, քանի որ այդ ընթացքում ընդունած սնունդը 1,5-2 անգամ ավելի է մեծացնում ճարպակալման հավանականությունը:
 
Եվս երկու խորհուրդ` նիհարել ցանկացողներին
 
Թեյ` բեռնաթափման օրերին: Շաբաթվա մեջ ընդամենը մեկ բեռնաթափման օրը ամսվա ընթացքում կարող է մինչև 5 կգ նիհարեցնել: Այդպիսի օրերին քաղցն ու ծարավը լավ կլինի հագեցնել հատուկ թեյով: Դրա պատրաստման համար 1 լ ջրին պետք է ավելացնել 1 ճաշի գդալ սև թեյ և 1 լ տաք կաթ, թողնել 30 րոպե, խմել բեռնաթափման օրվա ընթացքում:
 
Նախապատրաստվե՛ք դիետային: Եթե որոշել եք դիետա պահել, պետք է օրգանիզմը նախապտաստել դրան: Դա պետք է սկսել դիետա սկսելուց 1 շաբաթ առաջ: Նախ փորձե՛ք ավելի քիչ սուրճ, թեյ, գազավորված ըմպելիքներ խմել, սահմանափակե՛ք աղի, շաքարավազի օգտագործումը, խոզի և հորթի միս, մակարոնեղեն, շիլաներ, հաց քիչ օգտագործեք: Սնվե՛ք գլխավորապես բանջարեղենով, մրգերով, նախապատվությունը տվեք հանքային ջրերին, աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր հեղուկ օգտագործել: Այսպիսի նախապատրաստումից հետո կարող եք սկսել դիետա պահել. օրգանիզմին ավելի հեշտությամբ կհարմարվի նոր սննդակարգին, և դուք էլ անհամեմատ թեթևությամբ կհաղթահարեք դիետայի «դաժան» կանոնները: 
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season