Yerevan, 05.November.2025,
00
:
00
BREAKING


«Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով, Ադրբեջանի՝ սահմանային, ինչպես նաև Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքներն առաջին հերթին ենթադրում են ճնշում Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա:

«Քանի որ ներկայիս ՀՀ իշխանությունը վախենում է ցանկացած ռազմական լարվածությունից և չի կարողանում նման իրավիճակներում Ադրբեջանի հետ հավասարը հավասարին խոսել, ապա Ադրբեջանը, հասկանալով իրավիճակը, փորձում է ռազմական կամ ուժային «կոզրը» Հայաստանի դեմ օգտագործել: Սա աշխատում է, որովհետև սա որպես փաստարկ են բերում Հայաստանի ներսում՝ ասելով, թե՝ «տեսե՛ք, եթե չզիջենք, կհարձակվեն»:

Այս համատեքստում էլ շատ հաճախ լսում ենք ելույթներ, որոնք կարող ենք որպես Ադրբեջանի լոբբիստական ելույթներ բնութագրել: Ադրբեջանի իշխանությունները, լավ հասկանալով Հայաստանի իշխանությունների աշխատանքի ձևաչափը, հիմա էլ ուզում են հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որտեղ ամեն ինչ կֆիքսվի այնպես, ինչպես իրենք են ուզում: Այսինքն, Արցախի ամբողջական անցում Ադրբեջանի վերահսկողության տակ: Արդեն առանց պատերազմի են ուզում Արցախը գրավել, այդ պատճառով էլ և՛ Արցախի վրա են հարձակվում՝ ցույց տալու, որ այդ հարցում իրենք լրացուցիչ խաղաքարտեր ունեն, և՛ Հայաստանի վրա, որ «մոտիվացնեն» ՀՀ իշխանություններին, իսկ բնակչությանը ցույց տան, որ իրենց հանգիստ չեն թողնի»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը:

Նրա խոսքով, բանակցությունները գրեթե որևէ խնդիր չեն լուծում: «Յուրաքանչյուր բանակցության խնդիրը պատերազմական վտանգը, ռիսկերը նվազեցնելն է, դեպի խաղաղության օրակարգ տանելը: Բայց, ի տաբերություն Հայաստանի, Ադրբեջանը խաղաղության ցանկություն չունի: Ու քանի դեռ Ադրբեջանի հիմնական օրակարգը չի փոխվել, ցանկացած բանակցություն անպտուղ է: Ինչ վերաբերում է այս փուլի բանակցություններին, ցավոք, պետք է արձանագրենք ՀՀ իշխանությունների դիվանագիտական ամբողջական պարտության մասին: Խոսքը հատկապես վերջին 2 տարվա մասին է: Ադրբեջանը կարողացել է իր համար բարենպաստ տեքստը հասցնել և՛ ռուսական, և՛ արևմտյան միջնորդությամբ ընթացող բանակցությունների սեղաններ: Արդյունքում Ադրբեջանն այսօր ընտրելու իրավունք ունի, իսկ Հայաստանի համար ձեռնտու կլինի միայն այն, որ ոչ մի տարբերակ չստորագրվի: Եվ քանի որ նշված տարբերակներն սկսել են իրար շատ մոտենալ, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներով, գլխավոր հարց է դառնում ոչ թե բուն բովանդակային մասը, այլ ձևաչափը: Այսինքն, թե ով է միջնորդը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ պարագայում մրցակցությունն ընթանում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

«Եթե ինչ-որ պահի Արևմուտքին թվացել է, թե ՌԴ-ն այնքան է պասիվացել, որ կարելի է առանց ՌԴ-ի ներգրավման բոլոր հարցերը լուծել, ապա հիմա Ռուսաստանն ակտիվացել է՝ Փաշինյանին թույլ չտալով ամբողջությամբ շրջանցել ռուսական շահերը: Այս պահին բանակցություններում, այսպես ասած, «ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ» վիճակ է. Փաշինյանն ուզում է ստորագրել արևմտյան տարբերակի տակ, Պուտինն ուզում է, որ ռուսական տարբերակ ստորագրվի, Ալիևի համար էլ միևնույնն է, բայց ցանկալի է, որ իր շահերը ավելի շատ ներկայացված լինեն: Ամեն դեպքում, արևմտյան տարբերակն Ալիևը ավելի բարենպաստ է համարում: Էրդողանն այս ամենի մեջ ևս իր դերն է խաղում, ու Ալիևի տեսքով նաև ինքն է հանդես գալիս: Հայաստանի ակնկալիքն այս դեպքում ընդամենը հուսալն է, որ ոչ մի տարբերակ չի ստորագրվի, մինչև ինչ-որ բան փոխելու հնարավորություն լինի: Բայց այս իշխանություններն ունակ չեն որևէ բան անել կամ, ինչն ավելի հավանական է, չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել»,-նշեց քաղաքագետը:

Նա շեշտեց՝ եթե Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, աշխարհում պատահականորեն պրոհայկական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: «Ըստ այդմ, եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք: Երբ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հերթական գրեթե պատերազմը սանձազերծվեց, ՀՀ իշխանությունները միանգամից դա օգտագործեցին ՌԴ-ի դեմ: Խոսվեց այն մասին, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու արևմտյան միջնորդությամբ ստորագրի «խաղաղության պայմանագիրը», ինչը կնշանակի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Այստեղ հայկական շահն ընդհանրապես ներկայացված չէր, և կրկին ՌԴ-Արևմուտք պայքարի մասին էր: Հայաստանը պայքարի դաշտ է դառնում, և ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ չեն նշվածին, այլև հենց իրենք են նախաձեռնողը»,-հավելեց նա:

Քաղաքագետը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիների կողմից բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու դեպքը չի դասում սադրանքների շարքին. «Երբ այս տարվա օգոստոսին Ադրբեջանը բռնի ուժով ստիպեց, որ Հայաստանը հրաժարվի Բերձորի միջանցքից՝ ընտրելով ինչ-որ անիմաստ ճանապարհ, արդեն հասկանալի էր, որ Հայաստանը և Արցախը կապող ճանապարհը Ադրբեջանը հանգիստ չի թողնելու: «Էկոակտիվիստներն» ընդամենը պատրվակ էին, որոնց միջոցով փորձում են Արևմուտքին ցույց տալ, թե իրենց օրակարգն ընդունում են: Բայց այս առումով արդեն ոչ թե սադրանքի, այլ հարձակման մասին է խոսքը: Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա: Մինչդեռ Հայաստանն ընդունել է զոհի կերպար, որով էլ ապրում է: Դրա համար առանձնապես հակադարձում, հակազդեցություն չկա իրավիճակին: Բնակչության կտրուկ մեծամասնությունը դժգոհ է այս զարգացումներից, բայց ի վիճակի չէ հասկանալ, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից: Միգուցե չեն կարողանում առաջնահերթությունները ճիշտ դասավորել կամ ինքնակազմակերպվել: Օրակարգը բացասական արձագանք է ստանում, բայց հակադարձում չկա նաև այն պատճառով, որ լղոզվում է ընկալումը, որ մեղավորը ոչ թե իշխանությունը, այլ նախկիններն են, Ռուսաստանը: Ցավոք, իշխանությունները կարողանում են այնպես մատուցել, որ շատերը հենց այդպես էլ ընդունում են իրավիճակն ու չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում»:

Նրա խոսքով, նույն իշխանությունները խոսում են տեղեկատվական տեռորի մասին, բայց հենց իրենք են դրա հեղինակը. ««Perfect tv»-անման ալիքներն ուսումնասիրելիս կտեսնեք, որ մեդիադաշտում ագրեսիվ հարձակումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն հենց իշխանության կողմից են կազմակերպվում, մեդիա դաշտում անբարվոք վիճակը իր հերթին է նպաստում Արցախի հանձնման քաղաքականությանը»: Վերադառնալով Ադրբեջանի սադրանքներին՝ նա հավելեց, որ ոչինչ հենց այնպես չի դադարելու:

«Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելը, այդ կերպ ինչ-որ հարցեր լուծելը նորմ է դարձել: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելու կամ այլ գործընթացի արդյունքում ևս Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությունը չի դադարեցնելու: Այս պահի դրությամբ այս հակամարտությունը խաղաղ լուծում չունի: Քանի դեռ ադրբեջանական քաղաքականությունը կառուցված է հայատյացության վրա, ու Ադրբեջանը կառավարվում է Անկարայից, ռազմական լուծմանն այլընտրանք չի կարող լինել:

Իսկ ո՞վ պետք է ռազմական տեսանկյունից հակադարձի Ադրբեջանին: Հայաստանում կան մադիկ, որոնք ակնկալում են, որ այդ ռազմական հակադարձումը պետք է Ռուսաստանը տա, ինչն անգրագիտության նշան է: Եթե մենք հույսը դնում ենք նրա վրա, որ մեր ճակատագրական հարցերը այլ պետությունները լուծեն, ապա ի սկզբանե մերժում ենք սուվերենությունը: Ովքեր պրոռուսական, պրոարևմտյան ջրբաժաններ են գծում, այդպես հարցը Հայաստանի օրակարգից դեպի դրսի օրակարգ են շեղում: Մինչդեռ հարցը պետք է հայկական օրակարգում մնա, քանզի որևէ երկիր չի կարող մեր խնդիրը լուծել: Ամեն դեպքում, առանց ռազմական գործոնը վերաարդիականացնելու, Ադրբեջանին զսպելու հնարավորություն չի լինելու»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդպես կարող ենք Ադրբեջանի համար բարձրացնել ագրեսիայի գինը:

«Հետագայում էլ կարող ենք փորձել նոր բալանսի հասնել, որը տարածաշրջանում նաև Իրանի, Հնդկաստանի ավելի ակտիվ ներգրավում կենթադրի: Խնդրի լուծման հիմքը միայն ճիշտ դիվանագիտությունը, բանակի վերաարդիականացումը կլինի: Իսկ այսօրվա մանր-մունր բարեփոխումները նշանակում են, որ իշխանությունները սպասում են, թե երբ է Ադրբեջանն իր օրակարգն իրականացնելու: Իսկ Ադրբեջանը կանգ չի առնելու, երբ ՀՀ սահմանը տեսնի, ինչպես հրապարակավ ակնկալում են իշխանությունները: Ադրբեջանի տարածքային նկրտումներն անգամ Երևան են հասնում: Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունները չեն ցանկանում վերոնշյալ քաղաքականությունն իրականացնել. ճիշտ դիվանագիտության, բանակի վերաարդիականացման նպատակ ու խնդիր դրված չէ, իսկ քանի որ խնդիր չկա, չի էլ կարող լուծվել»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրականում դիվանագիտական լուծումների հնարավորություններ այսօր շատ կան:

«Կան երկրներ, որոնց դուր չի գալիս թուրքական ագրեսիվությունը, և շատերը հասկանում են, որ դա նաև իրենց դեմ է ուղղված: Ցանկության դեպքում ուժեղ կոալիցիա կարելի է ստեղծել, ուղղակի դրանով պետք է զբաղվել: Օրինակ՝ երբ Հնդկաստանը ՀՀ-ին աջակցում է, բայց ՀՀ իշխանությունները լուռ են, ի՞նչ պետք է ակնկալել: ՀԱՊԿ-ը օգնություն է առաջարկում, բայց հրապարակային դատապարտումների նշաձողն են բարձրացնում: Մեծ հաշվով, այնպես չէ, որ մեզ աջակցող չկա, հարցն այն է, որ աջակցություն ստացող չկա»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert