Երևանի զբոսայգիներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմանում շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 71 խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգի, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված այգում հայտնաբերել են առանց մշտական բնակության վայր ունեցող 59-ամյա Հրաչյա Շ․-ի դին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



