Ռազմական ինքնաթիռով Երևան է ժամանել Բելառուսի պատվիրակությունը
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Իլ-76ՄԴ» ռազմական ինքնաթիռով Երեւան է ժամանել Բելառուսի պատվիրակությունը՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովին, այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը»։
Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եւ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, այս ինքնաթիռն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



