Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վեց հարյուր տարվա պատմություն և միայն քառասուն տարվա միջազգային ճանաչում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆրանցիսկյանը ներկայում ցորենի գերմանական էլիտար գարեջրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Դա արտադրվում է Եվրոպայի ամենահին գարեջրի գործարաններից մեկում: Այդ գարեջրի մասին առաջին գրառումները վերաբերում են 1363 թվականին։ Տարեգրություններն արձանագրում են, որ Զեյդել Ուոթերստրեգեր անունազգանունով մեկը գարեջուր է պատրաստել Residenzstrasse-ում (այն ժամանակվա Մյունխենի գլխավոր փողոցներից մեկը)։ Այդ գարեջրի գործարանի մոտ գտնվում էր ֆրանցիսկյան վանականների վանքը, որի պատճառով և՛ գարեջուրը, և՛ գարեջրի գործարանը հետագայում սկսեցին կոչել Ֆրանցիսկյան։ Շատերը նույնիսկ վստահ էին, որ «Franziskaner» գարեջրի բաղադրատոմսը հորինել են վանականները, բայց իրականում այդպես չէ։

Ուղղակի ժամանակ առ ժամանակ վանքի տարածքում գարեջրի տակառներ էին պահվում, սակայն բաղադրատոմսի ստեղծումն ու խմիչքի պատրաստումն իրականացնում էին միայն գարեջրի գործարանի վարպետները։ Բայց դա չի հերքում այն փաստը, որ վանականները ևս այդ փրփրուն ըմպելիքը խմելու սիրահարներ են եղել։ Մոտ հինգ հարյուր տարի Franziskaner-ը եղել է կիսաարտադրական տեղական գարեջրի գործարան, որը հայտնի է եղել միայն շրջակա տարածքներում: Իրավիճակը սկսել է փոխվել միայն 19-րդ դարի կեսերից, երբ խոշոր բիզնեսն է ներգրավվել այդ գարեջրի արտադրության մեջ: 1841 թվականին գարեջրի գործարանի սեփականատեր է դարձել իր ժամանակի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկը՝ Spaten-ը։ Նոր ղեկավարությունը սկսել է լայնածավալ արդիականացում՝ կառուցելով նոր արտադրամասեր։ 1872 թվականին UrMarzen-ը ճանաչվել է Oktoberfest ցուցահանդեսի լավագույն գարեջուրներից մեկը։

Ֆրանցիսկյան գարեջուրը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել Գերմանիայում և, առաջին հերթին, իր հայրենի Բավարիայում: Արտադրությունն աճել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Պատերազմի ավարտից հետո շատ ընկերություններ են ընկել ծանր վիճակի մեջ, գոյատևել են միայն խոշոր խաղացողները։ Ֆրանցիսկյանը և Սփաթենը ստիպված միավորվել են մեկ բաժնետիրական ընկերության մեջ: Այդ կարգավիճակով էլ ընկերությունը ներկայում գոյություն ունի։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր Ֆրանցիսկյան գարեջուրը հայտնի է բացառապես ցորենի գարեջրի տեսակներով, սկզբից այդպես չի եղել, ընկերությունն ընտրել է այդ մասնագիտացումը միայն 20-րդ դարի կեսերին։ Առաջին սպիտակ գարեջուրը թողարկվել է 1964 թվականին: Ի դեպ, սկզբում այն շփոթում էին ինչ-որ արտասովոր տեսակի շամպայնի հետ։

Այնուամենայնիվ, բավարացիները շատ բան գիտեն գարեջրի մասին և, համտեսելով նոր տեսականին, շատ արագ պարզել են ամեն ինչ, որն էլ ազդել է ընկերության վաճառքի ծավալների վրա, որը բազմակի ավելացել է, և ղեկավարությունը առանց երկմտելու որոշել է փոխել գարեջրի գործարանի մասնագիտացումն ու անվանումը։ Այժմ ընկերությունը կոչվում է Franziskaner Hefe-Weissbier։ Այսօր դժվար է հավատալ, բայց ավելի քան վեց հարյուր տարվա պատմություն ունեցող ընկերությունը միջազգային շուկա է մտել միայն քսաներորդ դարի 80-ականների կեսերին։ Սակայն դա չի խանգարել նրան իր արժանի տեղը գրավել ցորենի գարեջրի միջազգային էլիտար շուկայի հատվածում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46