Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
SOCIETYPOD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում: Որոշումը կայացվել է 2022թ. նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում և ներդրումային ոլորտում:
Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ և Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի և Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America և Credit Agricole CIB): 2016թ.-ից Ֆիլիպ Դելմոտը խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով: Ֆիլիպ Դելմոտը հանդիսանում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Paris Europlace-ում, Ֆինանսների և ներդրումների հանձնաժողովի նախագահ FBA AEC-ում:
Այդպիսով Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արտեմ Կոնստանդյան, Վարդան Աթայան և Ֆիլիպ Դելմոտ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



