Նյու Դելիում Արմեն Գրիգորյանը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
POLITICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարարի հետ: Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում էր Նյու Դելիում, որտեղ մասնակցում է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



