ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե, իբր «պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների չեզոքացուցիչները հանվել և վաճառվել են»։
Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները պարբերաբար անցնում են զննություն, որոնց ընթացքում նման դեպքեր չեն արձանագրվել։
Բացի այդ, Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները սպասարկվում են Հայաստանում համապատասխան մակնիշների պաշտոնական ներկայացուցչությունների կողմից։ Մեքենաների վրա նման անօրինական գործողությունների դեպքում, կազմակերպությունները պարզապես չէին սպասարկի նշված տրանսպորտային միջոցները»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



