Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս. ՊՎԾ

SOCIETY

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:

«Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում hացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի փաստացի ստացված բերքը միջին բերքատվության ցուցանիշներից էականորեն պակաս է կազմել, իսկ 2019-2022 թվականներին՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում, ինչի արդյունքում ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել նվազագույնը շուրջ 497 մլն. դրամով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ցածր բերքատվությունը հիմնականում պայմանավորված է եղել սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարմամբ, ինչպես նաև ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով սերմեր ցանելով, այն դեպքում, երբ ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից մոտ 4,5 մլն. դրամի ավել քանակով սերմեր: Ընդ որում, իրականացված չափագրումների արդյունքում փաստագրվել է, որ միայն 2021-2022 թվականներին ցանվել է ցանքային նորմայից միջինը՝ 50 %-ով, մոտ 5.6 մլն. դրամի պակաս սերմ, իսկ 2022 թվականի բերքահավաքից հետո ընկերության պահեստում արձանագրվել է շուրջ 7 տոննա, 1,5 մլն. դրամ արժողությամբ ցորենի սերմի պակասորդ:

Բացի այդ, խախտելով «Սերմերի մասին» օրենքի դրույթները, ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն. դրամի վնաս:

Ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում են անբարենպաստ վիճակում, աղբոտված են տարբեր տեսակի մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:

Ընկերության հասույթի ձևավորման ուղղություններից է նաև կաթնաապրանքային ֆերմայի գործունեությունը, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսը ընկերության կողմից իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն. դրամով պակաս, իսկ մորթը և դրա արդյունքում ստացված մթերքի իրացումն իրականացվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:
Իրականացված կապիտալ ծախսերի ուսումնասիրության արդյունքում, ընկերության անասնաշենքի վերակառուցման և ջերմատան կառուցման աշխատանքներում արձանագրվել են շուրջ 11 մլն. դրամի չհիմնավորված կամ անարդյունավետ ծախսեր։
Ուսումնասիրության հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություններ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրութամբ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշվում է ՊՎԾ հաղորդագրությունում:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California