ՃՏՊ՝ Երևանի Բաբաջանյան փողոցում․ տուժածներ չկան
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 13-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է վառելիքի արտահոսք, հաղորդում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բաբաջանյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի լիցքավորման կայանին. կայանից առկա է վառելիքի արտահոսք (բենզին), տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել կայանից առկա վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



