Ինչպես խմել և չհարբել
LIFE168.am–ը գրում է.
Բնականաբար, Նոր տարվա սեղանն անհնար է պատկերացնել առանց տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների: Հնարավո՞ր է արդյոք համատեղել օգտակարն ու հաճելին` խմել, բայց չհարբել: Իհարկե հնարավոր է: Ահա, թե ինչ պետք է անել դրա համար: Պետք է սահմանափակվել ալկոհոլային խմիչքի մեկ տեսակով, եւ երբեք չի կարելի խառնել ալկոհոլային խմիչքները: Հակառակ դեպքում` ամենաքիչը գլխացավն ապահովված է:
Հնարավորության սահմաններում խուսափեք քաղցր ու կիսաքաղցր գինիներից: Բանն այն է, որ դրանք ստամոքսում կարող են խմորում առաջացնել, ինչը տհաճ զգացողությունների պատճառ կարող է հանդիսանալ: Հենց այս պատճառով էլ խորհուրդ չի տրվում ալկոհոլից հետո խմել տարբեր լիմոնադներ ու հանքային ջրեր: Կարելի է պարզապես ոչ քաղցր հյութ կամ չգազավորված հանքային ջուր խմել:
Չհարբելու համար խմելու ընթացքում պետք է բարձր կալորիականությամբ սննդամթերք ուտել, օրինակ` շատ յուղոտ: Յուղոտ մթերքն ընկնելով ստամոքս` դանդաղեցնում է մարսողությունը, հետեւաբար և` ալկոհոլն արյան մեջ դանդաղ է ներծծվում:
Չեք հարբի, եթե մինչև առաջին բաժակը խմելը ուտեք մի փոքրիկ բուտերբրոտ` սովորական կարագով: Մասնագետները խորհուրդ են տալիս որպես պրոֆիլակտիկ միջոց՝ օգտագործել պահածոյացված բանջարեղենը: Խմիչքի ազդեցությունը կարելի է թեթեւացնել նաեւ սոխի միջոցով:
Նման դեպքերում օգնում է չորացրած ազնվամորու պտուղների թուրմը: Իսկ եթե ձեռքի տակ չունեք թվարկվածներից ոչ մեկը, ապա կարելի է խմել շատ թունդ թեյ կամ սուրճ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



