Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


«Հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ներառված չեն ոլորտային փորձագետներ, բուհերի ռեկտորներ կամ ներկայացուցիչներ:

Տեղեկանքն էլ, ի դեպ, իր մեջ բավականին ծավալուն ինֆորմացիա պետք է պարունակի, մասնավորաբար՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության, նրանց կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն և համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն, սրան գումարած՝ սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ գործընթացը սկսվել է վաղուց՝ դեռևս սեպտեմբերի սկզբից:

«Քանի որ ԳԱԱ աշխատակից եմ, ստացանք գրություն կառավարությունից՝ ակադեմիայի նախագահության միջնորդությամբ, հավաքել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, թե պոտենցիալ ակադեմիական քաղաքում ինչպիսի լաբորատորիաներ, ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն մասնավորաբար մեր Գիտակրթական միջազգային կենտրոնին: Դա հավաքագրվեց ԳԱԱ նախագահությունում, ներկայացվեց կառավարություն: Այդ օրերին Ն. Փաշինյանն այցելել էր Աշտարակ և ակադեմիական քաղաքի կառուցման մոտավոր տեղն էր որոշվում: Տեղյակ չեմ՝ տեղեկատվությունը կառավարությունում ինչպես է համակարգվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Վերադառնալով օրերս ստորագրված որոշմանը՝ փորձագետն ընդգծում է, որ այն խոսում է կառավարության՝ վարչական և հրամայական մեթոդներով հարցը շտապողականորեն լուծելու մասին: «Տեղեկատվություն տրամադրելը մեկ բան է, այն վերլուծելը, քննարկելը, ի վերջո, մարդկանց կարծիքը հարցնելը՝ մեկ այլ բան: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ երեք բուհի պրոֆեսորադասախոսական կազմերը և ուսանողները պատահաբար իմացան գաղտնի որոշման մասին, որով ցանկանում էին այդ բուհերը միացնել իրար: Բնական ռեակցիա էր, այս դեպքում էլ նույն պատկերը կունենանք: Նշանակում է, որ կա որոշում, ֆորմալ ձևով այն հաստատելու համար ստեղծվում է հանձնաժողով: Սա անթույլատրելի է հատկապես այնպիսի ոլորտի դեպքում, ինչպիսին գիտությունն է ու բարձրագույն կրթությունը: Այդտեղ է մեր մտավորականության զգալի մասը: Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել մարդկանց կարծիքը, փորձը, անցած ուղին, իսկ այն մարդիկ, որոնք գիտության կամ բարձրագույն կրթության հետ որևէ առնչություն չունեն, այդ մասին որոշումներ կայացնեն: Պարզ է, որ այս որոշման որակը լինելու է շատ ցածր, դրա իրականացնողները չեն ընդգրկվում որոշման կայացման գործընթացի մեջ և ընդդիմանալու են: Ստանալու ենք հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Բուհերի ռեկտորներին կամ ներկայացուցիչներին հանձնաժողովում չընդգրկելն առնվազն տարօրինակ է, չէ՞ որ կայացված որոշումներն առաջին հերթին բուհերի հետագա ճակատագրին են վերաբերում: Մխիթարյանի խոսքով, ըստ էության, անտեսում են նրանց կարծիքը: «Սա երկու բանի մասին է վկայում: Առաջինը՝ չեն ցանկանում լսել իրական շահառուի կարծիքը, և երկրորդ՝ պատրաստվում են կադրային փոփոխություններ անել: Եթե հանձնաժողովում չես ընդգրկում մարդուն, որը հետագայում որոշումն իրականացնողն է, ենթադրվում է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն»,-ասում է փորձագետը:

Ստացվում է, որ բուհերի լուծարման, միավորման, նոր բուհերի ստեղծման որոշումը սարերի հետևում չէ, ուղղակի սկզբում հանդիպելով ռեկտորների, դասախոսների և ուսանողների դիմադրությանը՝ որոշվեց գնալ այլ ճանապարհով: «Սա դատարկ տեղը ծնված որոշում է, ընդամենը լավ ցանկություն: Հաշվի չեն առել Հայաստանի պոտենցիալը, գիտության զարգացման հեռանկարը: Անհնար է ունենալ արդյունք, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային և այլ լուրջ մարտահրավերների առջև: Որոշում կայացնողները չեն պատկերացնում, թե ինչ ծավալի ֆինանսավորում է պահանջվում: Կրթության զարգացման 2021-2030 թթ. ծրագրում գրված է, որ չորս բուհ պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Փաստում եմ՝ վարկանիշավորման աղյուսակներում բարձր հորիզոնականներ զբաղեցնող բուհերի բյուջեն համեմատական է մեր երկրի ողջ բյուջեին:

Անգամ մեկ բուհ չես կարողանալու այդ ցուցակում ընդգրկել, դա նշանակում է երկրի ողջ բյուջեն տրամադրել մեկ բուհին, որպեսզի գիտությունը զարգանա, միջազգային շարժունությունն ավելանա, արտերկրից ուսանողներ ժամանեն, պրոֆեսորադասախոսական կազմի վարձատրությունն ավելանա, լաբորատորիաներ ունենա: Այս ամենը երևի անպատկերացնելի է այն մարդկանց համար, որոնք որոշումներ են կայացնում: Սա ընդամենը նրանց լավ ցանկությունն է, որը, ցավոք, իրականություն չի դառնա, բայց դրանով ավելի վնասակար բան է արվում ՝ արժեզրկվում է լավ գաղափարը: Եթե վաղը մեկը ցանկանա նմանատիպ նախագիծ կյանքի կոչել, մարդիկ թերահավատ կլինեն, քանի որ մեկ անգամ այն արդեն տապալված կլինի: Մարդիկ ուղղակի չեն հավատա, որ այդ ծրագիրը կարող է իրականություն դառնալ»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer