Yerevan, 13.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խերսոնը «ոգևորե՞լ» է Ալիևին

ANALYSIS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում նշում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի հասցեին հոխորտալից իր ելույթով կոպտորեն խախտել է ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու մասին Սոչիի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության դրույթը, ինչի համար սակայն, ըստ Փաշինյանի, Ալիևը տարօրինակ կերպով մեղադրում է Հայաստանին: Հայաստանի վարչապետը նախօրեին ծավալուն և հանգամանալից ելույթով էր անդրադարձել Ալիևի ելույթին, կետ առ կետ փորձելով ցույց տալ, և առաջին հերթին թերևս միջնորդ դերակատարներին, որ Ադրբեջանը գործնականում չունի խաղաղության նպատակադրում և պատրաստակամություն:

Ժամանակագրական առումով, Նիկոլ Փաշինյանի այդ ելույթին հաջորդեց Հայաստանի ՊՆ հաղորդագրությունը, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանի դիրքերից մեկում վիրավորվել է հայ զինծառայող և նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջին օրերին Հայաստանի ՊՆ-ն հաճախ էր հայտնում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին: Միևնույն ժամանակ, Արցախի ՊԲ-ն վերջին օրերին արդեն երկրորդ անգամ ստիպված է հերքել ադրբեջանական քարոզչությամբ տարվող տեղեկությունը, թե հայկական ուժերը կրակել են ադրբեջանցիների ուղղությամբ: Բաքուն այդօրինակ քարոզչություն սովորաբար իրականացնում է իր սադրանքներից առաջ, դրանք իբրև թե հայկական կողմի սադրանքին պատասխան ներկայացնելու համար: Այդ ֆոնին, Հայաստանի վարչապետն իր ելույթից հետո փաստորեն հարկ է համարում իրավիճակին անդրադառնալ նաև թվիթերյան համառոտ գրառումով, արդեն թերևս հասցեականորեն շեշտադրելով, որ Ալիևի խախտում է Սոչիի եռակողմ հայտարարության շատ կոնկրետ արձանագրում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու պայմանավորվածություն: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ վարչապետ Փաշինյանի թե ելույթը, թե գրառումը հաջորդում է նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել էին Երևանում նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Վեհաժողովի հետ կապված հարցեր, ինչպես նաև Պուտինի հայաստանյան այցին առնչվող թեմաներ, որը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: Այդ ֆոնին Հայաստանի վարչապետի ելույթն ու թվիթերյան գրառումը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Հայաստանին հուզող անվտանգային հարցերի առնչությամբ քննարկումից Երևանի դժգոհությա՞ն, թե հակառակի վկայություն է և Երևանն արտահայտում է նաև ՌԴ դժգոհությունը:

Բայց, այդ հանգամանքը կարո՞ղ է կանգնեցնել Ալիևին, եթե վերջինս դարձյալ մտմտում է որևէ մասշտաբային սադրանքի մասին: Եվ արդյո՞ք այստեղ Ալիևին կարող է «ոգևորել» Խերսոնից զորքը հետ քաշելու մասին ՌԴ որոշման հանգամանքը: Մյուս կողմից, այդ մասին ի՞նչ է մտածում նոյեմբերի 7-ին Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպած Վաշինգտոնը, որն իր միջնորդական առաքելության համատեքստում ստանձնում է պատասխանատվություն իրավիճակն ուժի կիրառումից զերծ պահելու համար:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities