Yerevan, 26.July.2026,
00
:
00
BREAKING


Համբերատարություն ենք դրսևորում, բայց եթե շարունակվի, կարգելենք ՀՀ պատգամավորների մուտքը ՌԴ

POLITICS

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, Հ1-ի եթերում Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտքն արգելելու թեմային, ասել է․ «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք միջանցք ենք ստորագրել, եւ նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիեւի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիեւի միտքը, ե՛ւ ստում է, ե՛ւ դա ուղղված է մեր անվտանգության դեմ, ձեզնից որեւէ մեկը չի ասում՝ հարգելի Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել»։ Մենք կապվեցինք Կոնստանտին Զատուլինի հետ եւ հարցրինք` ասե՞լ է այն, ինչ Պետրոս Ղազարյանն է նրան վերագրում, եթե այո, ապա ինչի՞ց ելնելով է ասել։

«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել։ Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանից պահանջում, որ Հայաստանը միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը Հայաստանին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն, բայց ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանին, որ եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է, այսպես կոչված, «վաշինգտոնյան դեկլարացիայում», ապա «միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ միջանցք տրամադրվում է, ապա պետք է շատ ուշադիր լինել, թե ով է իրականացնում իրավազորությունը, ինչպես է անցնում ստուգումը, ում ձեռքերում են մաքսակետերը, կա՞ն մաքսակետեր, թե՞ չկան։ Եթե «վաշինգտոնյան դեկլարացիայում» այս կետը կա, նշանակում է, որ Հայաստանն այդ հարցի վերաբերյալ քննարկումներ տանում է, իսկ Ադրբեջանն էլ, ինչպես գիտեք, ամենուր օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ավելին՝ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ պարոն Ալիեւը խոսում էր այն 5 պայմանների մասին, որոնք իրենք առաջ են քաշում` որպես Հայաստանի հետ հարաբերությունների բազային նախապայմաններ, դրանցից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքն» է։ Այնտեղ կան գեղեցիկ խոսքեր խաղաղության, սրա-նրա մասին, բայց հետո կա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք։ Դա է ասում Ալիեւը, բայց նա դա ասում է ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի հայտարարության շարժառիթներին, թե ինչու է նա կարծում, որ ես պետք է հայտնվեի այդ ցուցակում, ապա  դա Հայաստանի ներկայիս իշխանության խղճին է։ Մենք մինչ այժմ պաշտոնապես ոչ մի պատասխան չենք ստացել Հայաստանի պաշտոնական կառույցներից։ Դուք հավանաբար գիտեք, որ այն օրը, երբ հայտնի դարձավ, որ իմ այցը Հայաստան անցանկալի է, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Հայաստանում ՌԴ դեսպանատանը, որն այդ նոտան փոխանցել է Հայաստանի ԱԳՆ-ին՝ իմ եւ Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված, եւ ոչ մի պաշտոնական պատասխան այդ նոտաներին չկա։ Իսկ թե ինչ է ասում պարոն Ղազարյանը, պատճառները, բացատրությունները, որոնք նա բերում է․․․, եկեք միասին մտածենք, թե այդ պատճառները կարո՞ղ էին առիթ դառնալ անցանկալի անձ ճանաչելու համար։ Եթե հայկական իշխանություններն այդպես են վարվում, ապա ողջ կառավարությանը՝ թե՛ այժմ, թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, Ռուսաստանի մասին իրենց արած հայտարարությունների համար պետք է թույլ չտրվի այցելել Ռուսաստան, եթե մենք կարելիի ու անկարելիի մասին նման մոտեցումներից ենք ելնում։ Այսինքն՝ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը կարծում է, որ եթե դուք քննադատաբար եք մոտենում իրենց, գնահատում եք այնպես, ինչպես իրենց հաճելի չէ, եւ դա հիմք է, որ արգելեն մուտքը, ապա Հայաստանը միապետություն է, եւ Հայաստանի իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատություն համարվում է հարձակում միապետի վրա։ Այդ դեպքում, իհարկե, ստացվում է, որ ես մեղավոր եմ, քանի որ անպատվել եմ «նորին մեծությանը», երբ իրերն անվանել եմ իրենց անուններով, եւ ոչ մի միջանցք այստեղ կապ չունի, այլ կապ ունի այն դավաճանական գիծը, որը Հայաստանի իշխանությունն առաջ է տանում, երբ հարցը վերաբերում է Արցախի ինքնորոշմանը եւ Արցախի հայերի ու նրանց իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Զատուլինը։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր խորհրդարանում ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։ Զատուլինն այս կոմիտեի նախագահն է, նրան հարցրինք՝ տարօրինակ չէ՞ այն, որ երբ իր մուտքն արգելում են, իր տեղակալը գալիս է Հայաստան, հանդիպում այն խորհրդարանի ղեկավարին, որն արգելել է իր մուտքը։

«Այս օրերին քննարկումներ են ընթանում երկու երկրների խորհրդարանների մասնագիտական կոմիտեների միջեւ։ Այդ հանդիպումը համաձայնեցված է եղել դեռ սեպտեմբեր ամսին, այսինքն՝ այս բոլոր իրադարձություններից առաջ։ Իմ կոլեգայի այցը հետաձգվեց, իսկ կոմիտեի նախագահը չայցելեց, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, Հայաստանի ԱԺ այդ հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր խմբակցությունից էր, բայց նրան թույլ չտվեցին աշխատել, ինչքան ես հիշում եմ՝ պարոն Արմեն Գեւորգյանն էր, եւ փաստացի հանձնաժողովի նախագահի պարտականություններն իրականացնում է իշխանության ներկայացուցիչը։ Այս իրավիճակում մենք որոշում ընդունեցինք, որ, իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը քննարկման կարիք ունի, քանի այդ հարաբերությունները թշնամական չեն դարձել, պահանջ կա, որ կողմերն իրենց դիրքորոշումները պարզաբանեն, հարցեր տան եւ պատասխաններ ստանան, այդ թվում՝ կապված Պետդումայի պատգամավորների՝ Հայաստան այցն արգելելու վերաբերյալ։ Մենք Հայաստանի ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկի մուտքը ՌԴ չենք արգելել՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարծիքներ են արտահայտում։ Սա եւս պարոն Տայսաեւի խնդիրներից է, որը, հույս ունեմ, նա կկատարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Եվ, իհարկե, ես երբեք իմ անձնական հարցը չէի դարձնի պայման, որ եթե ինձ թույլ չեն տալիս գալ Հայաստան, ապա պետք է խզվեն հայ-ռուսական հարաբերությունները խորհրդարանական մակարդակում։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանին, կարեւոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը, դրանց զարգացումը եւ հենց այդ տեսանկյունից եմ հանդես գալիս։ Նրանք, իհարկե, կփորձեն մեր պատվիրակության ժամանումն օգտագործել այնպես, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնեն, որ ցույց տան, թե, տեսեք՝ Զատուլինի մուտքն արգելել ենք, բայց մյուս պատգամավորները գալիս ենԼ Բայց այդ պատգամավորները Հայաստան են եկել, որովհետեւ մանդատ են ունեցել, որի շրջանակներում պիտի հանդիպեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այսօր ողջ պատվիրակությունը կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանք ոչ մի կերպ չեն պատրաստվում իրենց կոլեգայի, այսինքն՝ իմ մուտքի արգելքը Հայաստան ներկայացնել իբրեւ մեր հարաբերություններում ընդունելի մի բան։ Ես հույս ունեմ, որ այդ մասին պարոն Սիմոնյանին հանդիպման ընթացքում ասվել է։ Հայաստանի իշխանությունները եթե ուզում են ցույց տալ, որ խնդիր չկա, որ եթե սրա կամ նրա մուտքն արգելեն, դա կհանդուրժվի․․․, մենք ուղղակի մեծ մարդիկ ենք եւ համբերատարություն ենք դրսեւորում, բայց այն անսահման չէ։ Եթե դա շարունակվի, ապա կպահանջենք, որ այդ նույն հիմքով արգելվի Հայաստանի հարգելի պատգամավորների մուտքը ՌԴ, որոնք չամաչելով` մեղադրում են Ռուսաստանին բոլոր մեղքերում։ Մենք էլ կանցնենք նման գործելաոճի, բայց դեռ սպասում ենք»,- պատասխանեց Զատուլինը»։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes