Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում

VIDEO

4 մեգավատ հզորությամբ և շուրջ 6 հեկտար տարածք զբաղեցնող «Սոլիս» ֆոտովոլտային արևային էլեկտրակայանը գտնվում է Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում:

Կայանն աշխատում է արդեն ինն ամիս և միացված է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Էկոլոգիական տեսանկյունից արտանետումների խնայողությունը կազմում է տարեկան մոտ 3200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն։ Կայանը շահագործման է հանձնել Եվրամիություն- Հայաստան ՓՄՁ հիմնադրամը։

«Սոլիս» արևային էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որ ֆինանսավորվել է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամի միջոցներով, որտեղ էլ ներդրում է կատարել Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը: Ընկերությունը կուտակային կենսաթոշակային «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի միջոցներից ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում։ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է Եվրամիություն - Հայաստան ՓՄՁ ֆոնդի ընդհանուր միջոցների շուրջ 10%-ը։

2020-ի ընթացքում Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդը «Սոլիս» կայանին ֆինանսավորել է 2,9 մլրդ դրամով։ Ներդրման 830 մլն դրամը կազմում են ֆոնդի միջոցները, մնացածը՝ շուրջ 75%-ը, ֆոնդը ներգրավել է փոխառու միջոցների հաշվին։ Սա նաև նշանակում է, որ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի շահառուները անուղղակիորեն նաև էլեկտրակայանի բաժնետեր են՝ ընկերության կատարած ներդրման համամասնությամբ։

«Մեր ընկերության համար շատ կարևոր է ունենալ ներդրումային միջավայր և հնարավորություն ունենալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն ուղղել տնտեսության իրական հատված։ Մի կողմից մենք կառավարում ենք ապագա կենսաթոշակառուների գումարները, և ցանկացած ներդրում պետք է համապատասխանի օրենսդրությանն ու մեր չափանիշներին, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելով՝ մենք նպաստում ենք տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Բացի այդ, ցանկացած ներդրում պետք է ունենա  երկարաժամկետ եկամտաբերություն և համապատասխանի ESG` «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն և կառավարում» չափանիշներին, որոնք պետք է զարգացնել Հայաստանում։ Մենք կարողացանք ներդրում կատարել ֆոնդի ստեղծման պահին և այսօր Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդում առաջին մասնավոր ներդրողն ենք` 6 միլիոն դոլար ներդնելու հանձնառությամբ։ Սա մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ է, որը ներդրումներն իրականացնելու է տնտեսության իրական հատվածում՝ հայկական ընկերություններում տնտեսական գործունեություն զարգացնելու նպատակով»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:

«Մեզ բախտ վիճակվեց ունենալ Ամունդի-Ակբայի նման ներդրող, որն ի սկզբանե մեզ աջակցեց և համաձայնեց ներդրում անել և դառնալ մեր հիմնական ներդրողներից մեկը։ Կայանի պանելները երկկողմանի են, ինչը թույլ է տալիս ունենալ ավելի բարձր արդյունավետություն և ավելի բարձր արտադրանք 1ք/մ-ից։ Մեր պլանային արտադրանքը տարեկան լինելու է 7․5-7․8 միլիոն կիլովատ ժամ, որը թույլ կտա մատակարարել 4000 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիա»,- նշում է «Սոլիս» ՍՊԸ տնօրեն, Եվրամիություն-Հայաստան ֆոնդի ներկայացուցիչ Կարեն Արաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG