Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


5 իրողություն, որոնք կանայք թաքցնում են ամուսիններից

LIFE

Հենց որ դուք ձեզ կապում եք ամուսնության հանգույցով, կատայալ տարբերակում, ձեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է դառնում, ընդ որում, ոչ միայն նյութական իրերը, այլև կյանքի մանրամասները: Սակայն կանանց մեծամասնության մոտ կա թեկուզև մի քանի խնդիր, որոնց մասին նրանք ոչ մի կերպ չեն կիսվի իրենց ընտրյալի հետ: Արժե՞, այնուամենայնիվ, բացվել, թե ճիշտը լռելն է:

1. Առողջության հետ կապված խնդիրներ

Եթե կինն իր առողջության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ է հայտնաբերում (օրինակ, պնդացում կրծքի հատվածում), ապա նա կարող է պատմել իր մորը, բայց ոչ՝ ամուսնուն: Հոգեբանները պնդում են, որ կանայք ամուսիններից թաքցնում են իրենց խնդիրները, որպեսզի նրանց պաշտպանեն սթրեսներից: Ի դեպ, եթե դուք ստիպում եք մայրիկին պահել գաղտնիքը, ապա դա ևս լավագույն լուծում համարել չի կարելի, քանի որ դրանից խնդիրը չի փոքրանում: Դրա հետ մեկտեղ, դուք փակվում եք ամուսնուց, ով կարող է անհրաժեշտության դեպքում համապատասխան օժանդակություն ցույց տալ: Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ուսի կարիք է զգում, որի վրա դժվարին պահին կդնի իր գլուխը, իսկ ամուսնությունը նման սատարում ինքն ըստ ինքյան ենթադրում է:

2. Բարդություններ հարաբերություններում

Վեճեր, հիասթափություններ, կենցաղային անհարթություններ (որտեղ և ինչպես ապրել, ինչպես դաստիարակել երեխաներին). եթե այս ամենից ինչ-որ բան մտահոգում է կնոջը, ապա նա հաճախ լռում է: Առավելագույնը՝ կարող է միայնակ գնալ հոգեբանի մոտ: Ըստ վիճակագրության, այդպես են վարվում բավականին մեծ թվով կանայք: Ընդ որում՝ նրանց նպատակն է լինում պարզել՝ պահպանե՞լ նման հարաբերությունները, թե՞ ոչ:

Հնարավոր է դուք միայնակ էլ գաք անհրժեշտ որոշմանը, սակայն, անուամենայնիվ, ավելի լավ է, որ ամուսինը տեղյակ լինի, թե ինչն է ձեզ մտահոգում և ձեզ հետ միասին կարողանա իր ազդեցությունը բերել հարաբերությունների ճակատագրին: Եթե, անգամ, դուք միայնակ խորհրդակցեք հոգեբանի հետ, ապա լուսավորեք ամուսնուն, թե ինչ է տեղի ունենում այդ հանդրիպումների ժամանակ:

600x580

3. Սեքսուալ նախընտրությունները

Հոգեբաններն ու սեքսոլոգները շատ կանանց գիտեն, ովքեր գանգատվում են  անկողնում իրենց անբավարավածությունից: Ընդ ուրում` նրանք վախենում են ամուսիններին պատմել, թե իրենց ինչը չի գոհացնում, գտնելով, որ դա կարող է վիրավորել նրանց զգացմունքները: Հեգաբանները խորհուրդ են տալիս նման թեմաները քննարկել ննջարանից դուրս, աստիճանաբար և հանգիստ: Անպայման անհրաժեշտ է պատմել ոչ միայն այն մասին, թե ինչը ձեզ դուր չի գալիս, այլև նշել, թե ինչն է ձեզ դուր գալիս:

4. Աշխատանքային հաջողությունները

Զարմանալի է, բայց կանայք հակված չեն տուն վերադառնալով պատմել աշխատավայրում իրենց ունեցած հաջողությունների մասին: Նրանք խուսափում են դրանից, որպեսզի չընդգծեն և մեծացնեն տարբերությունն իրենց և ամուսինների միջև՝ չփոքրացնելով տղամարդու առաջնորդողի դերը:

Այո, որոշ տղամարդիկ, իրոք, չեն ցանկանում որպեսզի կինը լինի իրենցից ավելի խելոք և հաջողակ: Սակայն երբեք` ոչ բոլորը: Ճիշտ տղամարդը երբեք էլ չի վախենա իր ինքնագնահատականի ցածրանալուց և ձեզ չի քննադատի ձեր հաջողությունների համար:

600x580

5․ Անձնական դրամական միջոցները

Կանայք անձնական դրամական միջոցների մանրամասները թաքցնում են մի քանի պատճառով, սակայն, որպես կանոն, դա նրանց սովորեցնում են մայրերը: «Մայրական ոսկե օրենքն» է. միշտ ունեցիր դրամական խնայողություններ այն դեպքի համար, եթե հարաբերությունները հանկարծ ընդհատվեն:

Հնարավոր է դա հաղորդի անվտանգության զգացողություն, սակայն, եթե ձեր ամուսինն իմանա այդ նախաձեռնության մասին, կարող է մտածել, որ դուք արդեն պատրաստվում եք բաժանվել։ Մեկ ոչ մեծ գաղտնիքը նրա մտքում կարող է ծնել ավելի մեծ և տհաճ ենթադրություններ, այնպես որ՝ ավելի լավ է նախօրոք ծանր ու թեթև արեք հնարավոր հետևանքները։

Ինչ խոսք, ամեն ինչ չէ, որ պետք է պատմել ամուսնուն, եթե դա անհրաժեշտ է ձեր արժանապատվությունը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, ինչ-որ գաղտնիքներ կարող են ազդել ձեր նկատմամբ ձեր ամուսնու վստահության և բուն ամուսնության վրա։ Այնպես որ, եթե հնարավորություն կա ինչ-որ բանով կիսվելու, գուցե, արժե՞ ավելի խիզախ լինել։

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season