Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եկեղեցական գարեջրի գործարանի ու «այծ» լոգոյի մասին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վելկե Պոպովիցեն փոքրիկ քաղաք է Չեխիայում՝ Պրահայի մոտ: Այդ քաղաքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 14-րդ դարին։ Բուն գարեջրի գործարանը, որն անվանվել է քաղաքի անունով, առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում։ Հնագույն փաստաթղթերում նշվում է, որ գարեջրի գործարանը պատկանում էր Հայսլ ընտանիքին, որն էլ, ամենայն հավանականությամբ, հիմնադրել է այն։ Ի դեպ, նշվել է նաև նրանց գարեջրի ակնառու որակյալ համը։ Այսպիսով, հիանալի գարեջուր պատրաստելը վաղեմի ավանդույթ է եղել Վելկե Պոպովիցեում: 1648 թվականին Երեսնամյա պատերազմի ավարտից հետո գարեջրի գործարանի սեփականատերերը փոխվել են։ Եկեղեցին է սկսել կառավարել այդ ալկոհոլային խմիչքի արտադրությունը, որը նորմալ երևույթ էր միջնադարյան Եվրոպայի համար։

Սկզբում գարեջրի գործարանը պատկանում էր Ստրախովի վանքին, իսկ 17-րդ դարից այդ բիզնեսը սկսել են ղեկավարել Սուրբ Նիկոլասի բենեդիկտյան վանքի վանականները: 1781 թվականին Ջոզեֆ 2-րդը որոշում է վերացնել վանքերը և հոգևոր կարգերը, և գարեջրի գործարանը աճուրդում վաճառվում է որպես եկեղեցական համայնքի նախկին սեփականություն: Գործարանի նոր սեփականատեր է դառնում պաշտոնաթող սպա Բերդիկ Շեյդբուրգը։ Նրա մահից հետո հին գործարանը մեկ անգամ չէ, որ փոխել է իր սեփականատերերին, մինչև որ 1870 թվականին այն բաժին է հասել Սմիկովի քաղաքապետ Ֆրանտիշեկ Ռինգոֆերին։ Նրա ջանքերի շնորհիվ է գարեջրի գործարանը նոր կյանք գտել. ի մասնավորի, կառուցվել է նոր մասնաշենք և տեղադրվել է այն ժամանակների համար ամենաժամանակակից տեխնիկան։

Գործարանի գնումից չորս տարի անց թողարկվել է Velkopopovicky Kozel ապրանքանիշով գարեջրի առաջին խմբաքանակը։ Այդ գարեջրի ներկայիս հանրահայտ լոգոյի հեղինակը եղել է մի ֆրանսիացի նկարիչ, որն իր ճանապարհորդությունների ժամանակ ապաստան է գտել այդ քաղաքում և ի երախտագիտություն բնակիչների, նրանց է թողել զվարճալի այծի մի նկար, որն էլ դարձել է գարեջրի սիմվոլը։ Գարեջրի արտադրության մեկնարկից մեկ տարի անց վաճառքի ծավալը հասել է 18 հազար հեկտոլիտրի։ 1902 թվականին արտադրությունը կրկին ընդլայնվել է, և գործարանը սկսել է արտադրել տարեկան մինչև 90 հազար հեկտալիտր ըմպելիք։ Ընկերության հետագա զարգացումը դադարեցրել է Առաջին համաշխարհային պատերազմը, որն ամբողջությամբ վերագծել է աշխարհի քաղաքական քարտեզը։

Պատերազմի ավարտից հետո գործարանը արագ վերականգնել է գարեջրի արտադրությունը և իր հեղինակության շնորհիվ արագորեն նաև վերագտել է իր ժողովրդականությունը։ Միջպատերազմյան տարիներին Վելկե Պոպովիցեում ստեղծված գարեջուրը դարձել է Չեխիայի ամենահայտնի խմիչքներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ արտադրությունը զգալիորեն նվազել է, քանի որ հումքի մատակարարման ուղիները արգելափակվել են, իսկ պատերազմի ավարտին գործարանն ընդհանրապես դադարեցրել էր իր աշխատանքը։ Պատերազմից հետո այն ազգայնացվել է և մի քանի այլ գործարանների հետ միասին միավորվել մեկ արտադրական միավորի մեջ:

Եվ միայն բանվորների ավանդույթներին հավատարիմ մնալու շնորհիվ է հնարավոր եղել պահպանել խմիչքի որակի նախապատերազմական մակարդակը։ 1991 թվականին՝ Վարշավյան բլոկի փլուզումից հետո, գարեջրի գործարանը սեփականաշնորհվել է և հաջողությամբ շարունակում է իր գոյությունը. արդյունքում 1994 թվականին հասել է արտադրության ռեկորդային ծավալների՝ 931 հազար հեկտալիտրի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card