Նավթի գներն իջել են
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան իջնում են՝ ԱՄՆ-ում այդ հումքի պաշարների զգալի աճի մասին տվյալների հրապարակումից հետո, շուկայի վրա ազդում են նաեւ Չինաստանում հակաքովիդային միջոցների շարունակման մտավախությունները, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը իջել է 0,46 տոկոսով՝ մեկ բարելը 94,92 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,61 տոկոսով՝ 88,37 դոլար։
Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալներով՝ նավթի կոմերցիոն պաշարները երկրում մինչեւ նոյեմբերի 5-ը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել են 5,62 մլն բարելով, այն դեպքում, երբ կանխատեսումը ընդամենը 1,1 մլն էր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



