Իսկոն ևս դժգոհ է Բենիտեսից. ֆուտբոլիստը «Ռեալը» լքելու ցանկություն է հայտնել
SPORTԻսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու՝ իր ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանը խիստ դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի ենթակայությամբ թիմում իր վիճակից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում Իսկոն ասել է, որ կցանկանար լքել ակումբը:
«Մանչեսթեր Սիթին» Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի համար կարող է առաջարկել գրեթե 40 միլիոն եվրո: Անգլիացիները պատրաստ ն առաջարկել այնքան գումար, որպեսզի Իսկոյին չզիջեն ՊՍԺ-ին, որը ևս հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ, խփել մեկ գոլ և կատարել գոլային 3 փոխանցում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



