Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


44-օրյայի հերոսի մասին գիրքը ներկայացվեց նաև Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամիսներ առաջ երիտասարդ հեղինակ Լիլիթ Մովսիսյանի հետ հարցազրույցի առիթը «Մոր զրույցը» գիրքն էր: Լիլիթը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման 2-րդ կուրսում, կուրսի ղեկավարը Սերգեյ Սանոյանն է։ Նա «Erasmus +»-ի շրջանակում կրթական ծրագրի է մասնակցել. «Ապագան մեր ձեռքերում է» ՀԿ-ի ջանքերով մեկնել է Բուլղարիա, որտեղ հոկտեմբերի 17-ից 25-ը անցկացվում էր «DREAM_Digital Resilience through Education and Analyzing Media» միջազգային դասընթացը: «Սա շատ լավ հնարավորություն է ուսանողների համար՝ նոր ծանոթությունների հաստատման, փորձի փոխանակման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Դասընթացը հարթակ է դարձել նաև նրա հեղինակած գիրքը ներկայացնելու համար: Գրքում 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մոր՝ տիկին Շուշանիկի զրույցն է որդու հետ։ «Գիրքը ներկայացնելու, գրքի մասին խոսելու ցանկությունս նախապես քննարկել եմ երկու կողմի հետ էլ, քանի որ հասկանում էի՝ թեման պատերազմն է, գործ ունեմ միջազգային հարթակի հետ: Հուրախություն ինձ՝ այս առումով խտրական վերաբերմունք չեղավ, սիրով համաձայնեցին: Գրքի ներկայացման ժամանակ մասնակից 20 երկրի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին: Օրինակ՝ դասընթացին մասնակցում էր նաև իտալացի լրագրող, նա բավականին հետաքրքրված էր հատկապես, թե ինչու եմ որոշել նման ֆորմատով գիրք գրել: Մի տեսակ հպարտության զգացում ունեցա, որ կարողացա մեր հերոսին ներկայացնող գրքի մասին պատմել մեր երկրի սահմաններից դուրս»,-նշում է զրուցակիցս:

Տարբեր երկրների մասնակիցները խոսել են իրենց մշակույթի ու քաղաքականության, տեղի ունեցած ու շարունակվող պատերազմների մասին: Խոսելով պատերազմի մասնակցին առնչվող գրքի մասին՝ անհնար կլիներ շրջանցել 44-օրյա պատերազմի ու Արցախի թեմաները: Լիլիթից հետաքրքրվում ենք՝ օտարերկրացիներն ի՞նչ տեղեկություններ ունեին 44-օրյա պատերազմի մասին: «Մասնակիցները տեղյակ էին 44-օրյա պատերազմից, բնականաբար, մեկի ունեցած տեղեկությունը մի փոքր ավելին էր, մյուսինն՝ ավելի քիչ: Զրուցում էի բոլորի հետ, հարցեր տալիս, ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչպես է պատերազմը ներկայացվել իրենց մեդիայում: Այդ առումով ուրախացնող էր այն, որ նրանք, ովքեր հետաքրքվել էին պատերազմով ու մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով, ճշգրիտ ինֆորմացիայի էին տիրապետում»,-հավելում է նա:

Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի մշակույթը: «Պատրաստել էինք քուիզ, իմ հարցերից մեկն էր, թե որն է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Հենց այս ժամանակ էլ սկսեցինք խոսել Արցախի մասին: Նշեմ, որ չէինք պատրաստվել նման զրույցի՝ ամեն դեպքում հաշվի առնելով, որ միջազգային դասընթացի ենք մասնակցում, գուցե այնքան էլ նպատակահարմար չլինի պատերազմի թեմային անդրադառնալ, քանի որ դրանից ինքնաբերաբար բխում են քաղաքական հարցեր: Բայց բավականին հետաքրքիր զրույցքննարկում ունեցանք, փորձեցինք ներկայացնել ճշմարտությունը, որքանով թույլ էր տալիս դասընթացի ֆորմատը: Ամեն դեպքում դա այն հարթակը չէր, որտեղ պետք էր բացառապես պատերազմի մասին խոսել: Կարևոր էր, որ մասնակիցների շրջանում չկար որևէ ազգային խտրականություն, դժվարությամբ ենք իրար հրաժեշտ տվել»,ասում է զրուցակիցս:

Հետաքրքիր հանդիպում է եղել նաև Սոֆիայում: «Ավտոբուսի հետ կապված ինֆորմացիա էինք հարցնում, մի երիտասարդ արձագանքեց: Պարզվեց, որ Հունաստանից է, զրույցի բռնվեց մեզ հետ, ասաց, որ շատ է սիրում մեր երաժշտությունը, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ մեզ է աջակցել: Օտար երկրում մեկ այլ երկրի քաղաքացուց նման խոսքեր լսելն ամենաքիչը հուզիչ էր»,եզրափակում է Լիլիթը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”