Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին
SOCIETYTert.am-ը գրում է .
Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 3-ին կմ-ում «Nissan Almera Tino» մակնիշի B421AK196 պ/հ ավտոմեքենան (վարորդ Է. Գ., ծնվ. 1962) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



