Երթուղայինի ՃՏՊ-ում զոհված քաղաքացիները 15, 18, 19 և 47 տարեկան են
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած և տուժած քաղաքացիների անուն–ազգանունների սկզբնատառերն ու տարիքը։
Ըստ հաղորդագրության` 4 մահացածները 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են։
Ավտովթարի հետևանքով տուժել է 7 քաղաքացի` Հ. Մ.–ն` ծնված 1996 թ.–ին, Գ․ Գ․–ն` ծնված 2002 թ.–ին, Խ․ Խ․–ն` ծնված 1999 թ.–ին, Ֆ․ Ռ․–ն` ծնված 2002թ.–ին, Պ․ Ե․–ն` ծնված 2003թ.–ին, Զ․ Լ.–ն` ծնված 2007 թ. –ին, Կ․ Ա․–ն` ծնված 2004թ.–ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



