Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ. Աննա Հակոբյան

BLOG

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տեւական ժամանակ ապրում եւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում: 

Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է: 

Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որտեղ Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ: 

Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որեւէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եւ սպանվում է:

Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի եւ բազմաթիվ այլ  սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին: 

Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, եւ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերեւս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:

Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը եւ ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» եւ զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում եւ հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման  պահի, ինչպես նաեւ հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երեւէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետեւ որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով եւս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դեշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարծներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, եւ միլիմիլիմիլի վայկյան տեւողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել: Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաեւ, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կամ դու պետք է կրակես, կամ քեզ պետք է կրակեն: Եւ դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում եւ սեղմում ձգանին:

Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր,  եւ դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչեւ վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից եւ դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:

Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն: 

Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվոմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին: 

Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կիլնի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:

Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ: 

Դուք բոլորդ, անխտիր բոլորդ կատարել եք մի պարզ ընտրություն, այնպիսի ընտրություն, որին բախվում է յուրաքանչյուր մարդ գրեթե ամեն օր: Դուք, ձեր ծնողները, ձեր ընտանիքները՝ կանայք, մայրերն ու հայրերը, ընտրել եք ազնվությունը, քաջությունը, արդարությունը, ձեր ընտանիքների եւ ձեր հայրենիքի հանդեպ սերը, ի վերջո արժանապատվությունը: Դուք չեք փախել երկրից, չեք փախել մարտի դաշտից, եւ ես յուրաքանչյուրիդ հետ կիսում եմ ձեր ընտրությունը՝ այսօր եւ հավերժ:

Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում: 

Դուք գիտեք, որ ես այս երկու տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Եռաբլուրում, բայց ես իմ ամեն օրը ապրել եմ ձեզ հետ: Ես ձեր մասին մտածելիս գլուխս չեմ կախում եւ սեւ հողին չեմ նայում: Ձեր մասին մտածելիս ես գլուխս բարձրացնում եմ եւ երկնքին եմ նայում, տիեզերքն եմ տեսնում:

Ես ուզում եմ նաեւ, որ դուք իմանաք, որ շատ դժվար է պատերազմին մասնակցած եւ չզոհված բոլոր տղաների համար, հաշմադամություն ստացած բոլոր տղաների համար. նրանք միաժամանակ ե՛ւ ապրում են, ե՛ւ չեն ապրում: Նրանք մեղքի մեծ զգացում ունեն, որ ողջ են մնացել, որովհետեւ նրանք տեսել են ձեզ զոհվելիս եւ չեն կարողացել ոչինչ անել: Նրանք, որոնք կատարել են նույն ընտրությունը, ինչ-որ դուք, անցել են նույն դժոխքի միջով ինչ-որ դուք, բայց ողջ են մնացել, ամաչում են ողջերի համար»:

 
 
 
 
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign