«Մի՛ խաբիր ուսուցիչներին, մի՛ մանիպուլյացրու թեման, չի՛ կարելի»․ Արտակ Զաքարյանը
BLOGԱյսօր ԱԺ-ում 2023թ. պետական բյուջեն ներկայացնելիս՝ Նիկոլն ասել է բառացիորեն հետևյալը. " կառավարության նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին":
Ըստ կապիտուլյանտ կառավարության, ՀՀ-ում շատ քիչ թվով ուսուցիչներ են ատեստավորվել, և առայժմ քչերին է հաջողվել ավելացնել իրենց աշխատավարձը, և կառվարությունը պետք է քաջալերի, որպեսզի բոլորն ատեստավորվեն: Ենաթադրենք քաջալերեցին և ասենք թե երկու-երեք տարվա ընթացքում բոլոր ուսուցիչները, կամ նրանց մեծ մասն ատեստավորվեցին:
Որպեսզի ուսուցչի աշխատավարձը, ինչպես Նիկոլն է ասում, դառնա 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ, անհրաժեշտ է, որ ՀՀ հանրակրթության ոլորտին հատկացվի առնվազն 288 –ից մինչև 300 միլիարդ դրամ:
2021-23թթ, այսինքն երկու տարվա ընթացքում, հանրակրթության բյուջեն աճել է 23%-ով՝ 103 մլրդ-ից նախատեսվելով 127 մլրդ: Որպեսզի բոլոր ուսուցիչների աշխատավարձը դառնա նվազագույնը 800 հազար դրամ, անհրաժեշտ է, որ հանրակրթության բյուջեն աճի շուրջ 280%-ով: Եթե երկու տարում ընդամենը աճեցրել են 23%-ով, ապա նորանոր տնտեսական հրաշքների արդյունքում, լավագույն դեպքում 10-ից 12 տարի հետո միայն հնարավոր կլինի հասնել Նիկոլի այսօր հնչեցրած քաղցր ստերի իրագործմանը:
Ուսուցիչների աշխատավարձերի կտրուկ աճի մասին խոսելը լավ բան է, եթե ասես նաև, թե ե՞րբ և ինչպե՞ս կարող ես այն իրականացնել: Իսկ վարչապետի մակարդակով անընդհատ ստելը՝ վատ բան է, հատկապես, որ խոսում ես ուսուցիչների մասին, որոնք իրենց գործի նվիրյալներ են, չեն մտածում բիզնեսմենի հոգեբանությամբ և հստակ գիտակցում են իրենց աստվածային առաքելությունը:
Մի՛ խաբիր ուսուցիչներին, մի՛ մանիպուլյացրու թեման, չի՛ կարելի:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



