Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Սևացած Սպիտակը» և «Մարտերում կերտված քաղաքը». իրական հիմքով պատմվածքներ, որոնցում մեր ցավի արտացոլումն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերթում էի սոցիալական ցանցիս էջը և աչքիս նոր գիրք ընկավ, որում ներառված է երկու պատմվածք՝ «Սևացած Սպիտակը» և «Մարտերում կերտված քաղաքը»: Նոր տպագրվող գրքերն ու պատմվածքները միշտ են հետաքրքիր, հատկապես, երբ դրանց հիմքում իրական պատմություններ են: Հետո արդեն փոքրիկ զրույց գրքի հեղինակի՝ Անահիտ Թադևոսյանի հետ: Գիրքը լույս է տեսել 2021 թ.-ի դեկտեմբերին: Առաջին շնորհանդեսը Երևանում է եղել՝ արցախյան շնչով, հյուրեր են եղել Արցախի տարբեր անկյուններից, երկրորդ հանդիպումը Գյումրիում էր՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: Ընթերցողների առաջին արձագանքներն են՝ մեկ շնչով կարդում ենք երկու պատմվածքն էլ: Դրական կարծիքներ կան նաև գրականագետներից: Սա հեղինակի առաջին գիրքն է:

«Գուցե տարօրինակ հնչի, բայց նպատակ չունեի գիրք գրելու: Մարդկանց կյանքից դրվագներ էի վերցնում, փորձում գեղեցիկ շարադրել: Սկզբում գրեցի «Սևացած Սպիտակը», այն ինձ շատ հարազատ պատմություն է: Հետո, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, «Մարտերում կերտված քաղաքը» պատմությունն ի մի բերեցի: Դիմեցի «Արտ PR» ընկերությանը և միանգամից առաջարկ ստացա՝ եկեք երկու պատմվածքներով գիրք հրատարակենք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Անահիտը:

Երկու պատմվածքների հիմքում իրական պատմություններ են: «Առաջին պատմվածքի կենտրոնում Սպիտակի երկրաշարժն է, իսկ գլխավոր հերոսուհին էլ պապիկիս կրտսեր քույրն է: Մեր ընտանիքում միշտ պատմում էին նրա մասին, թե ինչպես է ամուսնացել, ընտանիք կազմել: Իսկ հետո երկրաշարժ, որի հետևանքով հազարավոր, այդ թվում՝ հերոսուհու ընտանիքում մեծ դժբախտություն է տեղի ունենում»,-հավելում է մեր զրուցակիցը:

«Մարտերում կերտված քաղաքը» պատերազմի մասին է, այն էլ երկու՝ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների: «Երկու հերոսուհիների հեռանալն է հարազատ քաղաքից՝ Մարտակերտից, և՛ առաջին, և՛ 44-օրյա պատերազմի օրերին, երկրորդ անգամ արդեն իրենց երեխաների հետ»,-ընդգծում է Անահիտը:

Ի դեպ, պատմվածքների վերնագրերում մի տեսակ սիմվոլիկա կա: Երկուսում էլ քաղաքների անուններն են, մեկում՝ Սպիտակը, մյուսում՝ Մարտակերտը: Երկրորդի դեպքում հեղինակը քաղաքի անունը յուրովի է արտացոլել վերնագրի մեջ: Անահիտի խոսքով՝ պատմվածքը խմբագրելուց է նկատել, որ անկախ իր կամքից է այդպես ստացվել, ասում է՝ երևի որևէ բան պատահական չի լինում: Իրական պատմությունների դեպքում, որքան էլ դրանք ընթերցողներին ավելի մտերմիկ են դառնում, բայց հեղինակները միշտ ներքին վախ են ունենում՝ կկարողանա՞ն ամբողջությամբ փոխանցել հույզերը, հերոսների ապրումները: Անահիտը նման մտավախություն չի ունեցել, ասում է՝ պապիկի քրոջ կյանքի պատմությունն իրեն այնքան հոգեհարազատ էր, այնքան հաճախ էր այն պատմվել, որ հեշտությամբ կարողացավ ներկայացնել ընթերցողներին, իհարկե, ոչ առանց հույզերի:

«Իր հետ անձնապես ծանոթ չեմ եղել, բայց հետաքրքիր զգացողություն էր՝ երբ պատմվածքն ավարտեցի, այնպիսի տպավորություն էր, որ անձնապես մի ամբողջ կյանք ճանաչել եմ հերոսուհուն՝ պապիկիս քրոջը»,-ասում է նա:

Գրքի շապիկին ճամպրուկներ են պատկերված և կրակոցների հետքեր: Ընթերցողների հետ հանդիպումների ժամանակ ևս սրահում ճամպրուկ է հայտնվում, սա պատահական չէ: «Երկու պատմվածքներում ճամպրուկային տրամադրություններ են: «Սևացած Սպիտակում» հերոսները նոր բնակարան են գնում, տեղափոխության ընթացքն է: «Մարտերում կերտված քաղաքում» փախուստն է հարազատ քաղաքից, երբ ստիպված են լինում առաջին անհրաժեշտության իրերը վերցնել և հեռանալ»,նշում է հեղինակը: Անահիտն այժմ աշխատում է հաջորդ ստեղծագործության վրա: Այն նույնպես իրական հերոսներ ունի, ինչպես նախորդ երկու պատմվածքը: «Այն կպատմի 1937 թ.-ի, ստալինյան ռեժիմի և բանտարկությունների մասին: Հերոսը տատիկիս պապիկն է, նա բանտային օրագիր է ունեցել, որտեղ շարադրել է իր մտքերը: Շատ դեպքերում առանց բառ փոխելու վերցնում եմ դրանք և ուղղակի ներառում իմ պատմվածքի մեջ»,եզրափակում է մեր զրուցակիցը:

Մինչ երկրորդ գրքի լույս ընծայումը հեղինակի առաջին գիրքն արդեն հնարավոր է գտնել գրախանութներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program